Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 բուժաշխատող ձերբակալվել է

7 Սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արես Ե․-ն և հայտնել, որ Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Իրա Զ․-ն ընդհանուր անզգայացման ընթացքում մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11։55-ի սահմաններում, Մասիս քաղաքի Դպրոցականների 9 հասցեում գործող «Եդեմ» հիվանդանոցում Իրա Զ․-ն, գտնվելով վիրահատական սեղանին՝ ընդհանուր անզգայացման տակ, մահացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից նույն օրը նշված հիվանդանոցի բուժքույրեր, Արարատի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Երանուհի Խ․-ն, 71-ամյա Շողիկ Ա․-ն, անեսթեզիոլոգ, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Կարեն Բ․-ն, շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ 38-ամյա Դավիթ Գ․-ն և «Եդեմ» բժշկական կենտրոնի տնօրեն, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Մհեր Ե․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին։

Նմանատիպ նյութեր

Թեհրանը TRIPP-ի վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ

Թեհրանը TRIPP-ի վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ

Իրանը անսպասելիորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է TRIPP նախագծի վերաբերյալ կոշտ պահանջներ՝ միաժամանակ պահպանելով բարեհամբույր տոնը հրապարակային հայտարարություններում։ Թեհրանը պահանջել է, որ օբյեկտի անվտանգությունն ապահովվի բացառապես կամ ՀՀ զինված ուժերի,...

Պատերազմ հայտարարում են անկախ և ուժեղ կողմերին, իսկ հնազանդին կամ վասալին ընդամենը պատժում են. քաղաքագետ

Պատերազմ հայտարարում են անկախ և ուժեղ կողմերին, իսկ հնազանդին կամ վասալին ընդամենը պատժում են. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ամբողջ երկիրը դարձնեն վիճելի ու խաղաղության մասին մկկան։ Էդ խաղաղությունից կար նաև Բյուզանդական կայսրության, Պարսկական կայսրության, Օսմանյան կայսրության, Ռուսական կայսրության գերիշխանության ժամանակ։ Այդ ժամանակ էլ հայերին պատերազմ...

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն։ Որոշումը ԲԴԽ-ն կայացրել է այսօր։ Ըստ ԲԴԽ որոշման՝ հրաժարականի դիմումը Քոչարյանը ներկայացրել է սեպտեմբերի...

Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ․ Արեգնազ Մանուկյան

Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ․ Արեգնազ Մանուկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ-ից։ «Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Թևանյանի և իմ շինծու գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ կալանքիս ժամկետը լրանալու նախորդ օրը, ինչը նշանակում է, որ միտումնավոր...

Աշխատանքի տեղավորման գործակալները․ «Կարճ ասած»

Օրերս ճեպազրույցի ժամանակ լրագրողը Նիկոլի հետ քայլած երկու նախկին պաշտոնյայի անուն է տալիս ու հարցնում, թե ինչու պաշտոնի չեն իր պայքարի այդ ընկերներն են։ Նիկոլը պատասխանում է, թե՝ դա՞ ինչ հարց է, հո...