ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. 168.am

7 Սեպտեմբերի, 2026

Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետն ապրիլին դիմել էր ռեկտորին, որ «Հայոց պատմություն» առարկան հանվի ուսումնական ծրագրից ու չդասավանդվի։

Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի ընդունումից հետո սա առաջին դեպքն էր, որ որևէ կրթական ծրագրից հանվի այս առարկան։

168.am-ի տեղեկություններով՝ առարկան սեպտեմբերից չի դասավանդվելու։ Սրանով շատ վատ նախադեպ է ստեղծվում, որի կնքահայրը դառնում է հակաեկեղեցական շարժման ակտիվ մասնակից Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։

Համալսարանի ռեկտորատից մեր զրուցակիցը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ, որ անունը  հրապարակվի, ասաց, որ «Հայոց պատմություն» առարկան Աստվածաբանության ֆակուլտետից հանելու մասին զեկուցագիրը գրել է դեկանի պաշտոնակատար Պարգև Բարսեղյանը։ Վերջինս բոլորի մոտ արդարանում է, թե թեմայի հետ կապ չունի, նախկին դեկան Անուշավան սրբազանն ասել է, ինքն էլ չի կարողացել մերժել։

Նախ գրել են, որ ուսպլանից հանեն առարկան, հետո մասնագետ չհրավիրեն «Հայոց պատմության» ամբիոնից։ Ռեկտորը, բնականաբար, չի մերժել։

Ստացվում է մի ապազգային պատկեր, որ պատմական գիտությունների դոկտոր սրբազանը հանում է «Հայոց պատմություն» առարկան։

Փորձեցինք ինֆորմացիան ճշտել նաև Մայր Աթոռի հոգևորականներից, բայց պարզվեց, որ տեղյակ չեն եղածից, որովհետև սրբազանը կապ չի պահում իրենց հետ։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․  Ո՞ւր է անհետացել 2 միլիոն 995 հազար դոլարը

«Ի դեպ»․ Ո՞ւր է անհետացել 2 միլիոն 995 հազար դոլարը

Հայաստանից դուրս է եկել, բայց Ուզբեկստան այդպես էլ չի հասել․ ո՞ւր է անհետացել 2 միլիոն 995 հազար դոլարը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարծեցել է, թե 2026 թվականի հունվար-հուլիսին ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը 2025 թվականի համեմատ քիչ է ընդամենը 1․9...

Կամ ջուր չունենք, կամ տալիս են ու մարդկանց թունավորում, կարևորը՝ քաղաքապետի ջրի բիզնեսը ծաղկի. Բյուրեղավանի բնակիչը՝ «Փաստինֆոյին»

Կամ ջուր չունենք, կամ տալիս են ու մարդկանց թունավորում, կարևորը՝ քաղաքապետի ջրի բիզնեսը ծաղկի. Բյուրեղավանի բնակիչը՝ «Փաստինֆոյին»

Բյուրեղավանում ուրբաթ օրվանից մատակարարվող ջրի որակն ու գրաֆիկը խայտառակ վատացել են։ Կոնկրետ իմ երեխան դպրոց է հաճախում, դասարանում ավելի քան 10 երեխա բացակայում է․ փորլուծություն, սրտխառնոց, ջերմություն ունեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ահազանգել է...

Իրանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել  իրավական գնահատական տալ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին

Իրանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել իրավական գնահատական տալ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին

Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին կից Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը միջազգային հանրությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին (ՄԻԽ) կոչ է արել իրավական գնահատական տալ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին, որոնք, ըստ իրանական կողմի, հարվածներ են...

Վլադիմիր Պուտինի մոտ Փաշինյանի «կռուտիտը» չանցավ․ Սևակ Խաչատրյան

Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հանդես եկավ վերջնագրերով՝ պահանջելով հանրաքվե ԵՄ-ԵԱՏՄ հարցում կողմնորոշվելու համար, ինչպես նաև ակնարկելով գազի գնի հնարավոր թանկացման և Գյումրու 102-րդ ռազմաբազայի հեռացման մասին։ Թեմայի շուրջ...

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. անչափահասը բուժօգնության է դիմել

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. անչափահասը բուժօգնության է դիմել

Սեպտեմբերի 3-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում «Ուիգմոր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ...