Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցություններում քննարկվել են ոչ միայն քաղաքական կարգավորման հարցերը, այլև տնտեսությունը, այդ թվում հնարավոր խոշոր համատեղ նախագծերը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։
«Կայացած բանակցությունները չեն սահմանափակվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ կարծիքների փոխանակմամբ, բավական մանրամասն քննարկվել է տնտեսական թեմատիկան և հնարավոր խոշոր փոխշահավետ ռուս-ամերիկյան նախագծերը», — լրագրողներին ասել է Ուշակովը։






