Թրամփի ուղին ոչ թե խաղաղության մասին է, այլ աշխարհաքաղաքական մրցակցության․ Հակոբ Բադալյան

5 Սեպտեմբերի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Ուիթքոֆի ու Քուշների մոսկովյան այցից առաջ թերեւս արժե ուշադրության արժանացնել մի քանի հետաքրքիր հանգամանք՝ ուղեկցող հանգամանք։

Մոսկվա այցից մի քանի օր առաջ Ուիթկոֆը փաստորեն հոդված է հրապարակում Թրամփի ուղու մասին, որը տարածում է նաեւ Թրամփը՝ իր սոցցանցային էջում։ Բնականաբար, Ուիթկոֆը խաղաղասիրական խոսքեր է շռայլում ծրագրի հասցեին, այն որակելով աշխարհաքաղաքական կարեւոր նախագիծ եւ Թրամփի դիվանագիտական «հանճարի» արդյունք, միեւնույն ժամանակ նշելով, թե այն կարող է օրինակ ծառայել նաեւ Մերձավոր Արեւելքի համար։ Մինչ ամերիկյան կողմը այդպիսի խոսքեր է շռայլում Թրամփի ուղու մասին, Ռուսաստանը «շռայլում» է մտահոգություններ։

«Այսպես կոչված «Թրամփի երթուղին» Հայաստանի տարածքով ամերիկացիներին թույլ է տալիս տեղակայել իրենց զորքերը կամ մասնավոր ռազմական ընկերությունները, հետախուզական ենթակառուցվածքը անմիջապես Հայաստանի տարածքում և Իրանի սահմանի անմիջական հարևանությամբ», հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեակալ Ալեքսեյ Շեւցովը։ Մոտ երկու շաբաթ առաջ լրահոսում տարածվեց նաեւ Իրանի զինված ուժերի հրամանատարի խորհրդականի հայտարարությունը, որ Թրամփի ուղու հարցում Հայաստանն ու Իրանը չունեն ընդհանուր մոտեցում, եւ՝ որ Իրանի համար ինչպես Հորմուզի նեղուցում է անընդունելի ամերիկյան ներկայությունը, այդպես էլ Կովկասում։ Իհարկե կասկածի տակ դրվեց այն, թե եղել է իրապես այդպիսի հայտարարություն, բայց համենայն դեպս Իրանը պաշտոնապես որեւէ կերպ չհերքեց դրա եղելությունը։

Անկասկած է, որ Թրամփի ուղին ոչ թե խաղաղության մասին է, այլ աշխարհաքաղաքական մրցակցության, որ ծավալվում է Հայաստանի հարավում։ Մրցակցություն, որը կարող է խաղաղությունը վերածել բախման կետի, եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ հնարավոր չլինի այդ գոտում մերձեցնել աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների մոտեցումներն ու շահերը։ Իսկ այն, որ այդ ռիսկը առկա է, վկայում է դեռեւս ամիսներ առաջ Ռուսաստանից հնչած թերեւս ամենից էական գնահատականը։ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, որը 2020 թվականի պատերազմից հետո զբաղվում էր կոմունիկացիաների հարցով հայ–ռուս–ադրբեջանական եռակողմ աշխատանքային խմբի համանախագահողի աշխատանքով, 2026 թվականի ապրիլի 2–ին՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի հաջորդ օրը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Թրամփի ուղին խախտում է այդ ռեգիոնում հաստատված անվտանգային ստատուս–քվոն։ Օվերչուկը հայտարարեց, որ այդ ռեգիոնում ստատուս–քվոն հաստատվել է դեռեւս Գյուլիստանի ռուս–պարսկական պայմանագրով, մոտ 200 տարի առաջ, ու Թրամփի ուղին խախտում է այդ պայմանագիրը։

Օվերչուկը եզրակացրել էր, որ դա նշանակում է անվտանգության սպառնալիք։ Ընդգծենք, որ նրա այդ հարցազրույցը հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո։ Ուիթքոֆը Թրամփի ուղու մասին իր հոդվածը հրապարակում է իր՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ։

Թրամփի ուղին ֆորմալ իմաստով չի վերաբերում ուկրաինական թեմային, բայց ուկրաինական թեման ինքնին ռուս–ամերիկյան ավելի լայն թեմայի առիթ է, հետեւաբար գրեթե անխուսափելի է, որ սեղանին չհայտնվի նաեւ Իրանի հարցը, Մերձավոր Արեւելքի հարցն առհասարակ։ Իսկ դա նշանակում է, որ այնտեղ կլինի նաեւ Թրամփի ուղին։ Ավելին, այս համատեքստում բոլորովին պետք չէ մոռանալ, որ 2025 թվականի օգոստոսի 8–ից առաջ՝ երբ Վաշինգտոնում ստորագրվեց Թրամփի ուղու վերաբերյալ հայտնի եռակողմ հայտարարությունը, նույն Ուիթքոֆը դարձյալ Մոսկվայում էր՝ օգոստոսի 6–ին։ Եվ Թրամփի ուղու մասին հայ–ամերիկյան–ադրբեջանական եռակողմ ակտից երկու օր առաջ նա Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի հետ 3,5 ժամ բանակցությունից հետո համաձայնեցրել էր Ալյասկայի Թրամփ–Պուտին հանդիպումը, որ կայացավ արդեն օգոստոսի 15–ին։

Նաեւ, այս ֆոնին բավականին ուշագրավ է եւ այն, որ Բիշքեկում Փաշինյան–Պուտին հանդիպումից հետո ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բոլոր հարցերը ավելի մանրամասն ու հանգիստ քննարկել Մոսկվայում, առաջիկա օրերին։

Մեծ հավանականությամբ, այստեղ եւս, Մոսկվան դիտարկել է Ուիթքոֆի ու Քուշների հետ քննարկումը, որի արդյունքի համատեքստում էլ թերեւս կլինի Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցն ու հանգամանալից քննարկումները Պուտինի հետ»։

Նմանատիպ նյութեր

Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Թենիսի միջազգային պատանեկան մրցաշարում

Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Թենիսի միջազգային պատանեկան մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված Թենիսի միջազգային ֆեդերացիայի` ITF-ի J60 պատանեկան մրցաշարում: Եզրափակիչում Ազիզյանը 2։1 (6։2, 3։6, 7։6) հաշվով առավելության է հասել իտալացի Աննա Ներելիի նկատմամբ: Ազիզյանը...

Միջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառի պատգամը

Միջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառի պատգամը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ուղերձը ներկայացվել է Նյու Յորքում կայացած միջկրոնական համագումարում․ Շաբաթ, 29 Օգոստոս 2026-ին Նիւ Եորքի մէջ տեղի ունեցաւ “One World: One Humanity” («Մէկ աշխարհ՝ մէկ մարդկութիւն») միջ-կրօնական համագումարը, կազմակերպութեամբ Կրօնական...

Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների հետ

Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆի և ամերիկացի գործարար Ջարեդ Քուշների հետ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ ՌԴ նախագահը Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպման ժամանակ երախտագիտության խոսքեր և ամենաջերմ...

Եզրաս սրբազանը ներկա էր Մոսկվայի 879-ամյակին նվիրված միջոցառմանը

Եզրաս սրբազանը ներկա էր Մոսկվայի 879-ամյակին նվիրված միջոցառմանը

Սեպտեմբերի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը «Զարյադյե» զբոսայգու մեծ ամֆիթատրոնում ներկա է գտնվել Մոսկվայի 879-ամյակին նվիրված համերգին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու...

ՄԱԿ-ը բոլոր կառավարություններին կոչ են անում վերահաստատել հավատարմությունը մամուլի ազատությանը

ՄԱԿ-ը բոլոր կառավարություններին կոչ են անում վերահաստատել հավատարմությունը մամուլի ազատությանը

ՄԱԿ-ի տեղեկատվական բարեխղճության գլոբալ սկզբունքները կառավարություններից պահանջում են, որ նրանք պաշտպանեն լրագրողներին և վերջ դնեն նրանց դեմ հանցագործությունների անպաժելիությանը, հայտարարել է Գլոբալ հաղորդակցությունների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա...