Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ․ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը․ Արա Պողոսյան

5 Սեպտեմբերի, 2026

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատերը դժգոհում են, թե դատավորները հրաժարվելու փոխարեն ինչո՞ւ չեն արդարացնում Ամենայն Հայոց կաթողիկոսին և սրբազան հայրերին։
Ես կարծում եմ, որ դատավորների հրաժարումը` քննել այսպիսի ակնհայտորեն հակասահմանադրական գործը, շա՜տ ավելին է ասում ինստիտուցիոնալ հիշողության և ավանդույթի ձևավորման առումով, քան ֆորմալ գործի վարումը և արդարացումը։

Ընդհանրապես, եթե խնդիրը դիտարկենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիշողության ձևավորման շահի տեսանկյունից, ապա դատավորների քայլը թեպետ ճիշտ, սակայն կիսատ է։
Իսկապես` այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, ու հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու սահմանադրականությանը։ Եվ այստեղ դատավորների կողմից հրաժարմանը պետք է հետևեր ՀՀ Սահմանադրական դատարանին դիմումը։ Բայց այստեղ էլ այլ որակի խնդիր կա.

ՀՀ Սահմանադրական Դատարանը, հատկապես 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունների արդյունքների վիճարկման և արդյունքների ամփոփման սահմանադրականության քննության ընթացքն ու արդյունքները ցույց տվեցին, որ այն ունի կանխակալ վերաբերմունք, իսկ առնվազն երկու դատավորներ նախկինում եղել են կամ Փաշինյանի համակիր-աջակից, կամ Փաշինյանի շնորհիվ դարձել են պետական բարձրագույն պաշտոնյա։ Հետևաբար հասկանալի է նաև, որ դատավորները մինչ այժմ նաև Սահմանադրական դատարան չեն դիմել Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հոգևոր իշխանության իր գործառույթների իրականացման հարցը պետական որևէ կառույցի, այդ թվում նաև Դատարանի կողմից քննելու սահմանադրականության հարցը։

Իսկ մնում է հարցի արդեն քաղաքական բաղադրիչը` դատավորները կփորձեն ձգել այնքան, ինչքան հնարավոր կլինի, բայց և` արմատական լուծումների բացակայությունը կհանգեցնի որևէ դատավորի կողմից գործի քննության ստանձնումը` չդիմանալով արտաքին, գուցե նաև ներքին ճնշումներին։ Նույնիսկ եթե Դատարանը արդարացնի, սա կդառնա նախադեպ` Եկեղեցու ներքին խնդիրները դատարանում վիճարկելու համար։

Իսկ եթե այնուամենայնիվ, խնդիրը հանգուցալուծվի այնպես, որ հարցը դատարանում քննության չառնվի, ապա սա կստեղծի որոշակի իմունիտետ` գործող իրավակարգի պայմաններում Հայոց Եկեղեցու ներքին գործերին միջամտելու արտաքին անօրինական փորձերի դեմ։
Ամեն դեպքում` դատավորի համար էլ հեշտ չի, էսպիսի գաղջ մթնոլորտում պահել արդարություն ու սահմանադրականություն, հատկապես եթե այդ հարցում անգամ Սահմանադրական դատարանի վրա չի կարող հույս դնել…

Ինձ համար, որպես Համապարփակ Ազգային ուժ (Comprehensive National Power) ուսումնասիրողի, հետաքրքիր է հատկապես ինստիտուցիոնալ հիշողության ձևավորումը, որը հետագայում ավանդույթի ուժ դառնալով հնարավորություն կտա խուսափել էսպիսի իրավիճակներից։ Իհարկե, չի կարելի բացառել, որ գործող իրավակարգի պայմաններում չկարողանալով, կփորձեն ամեն գնով նոր սահմանադրություն հրամցնելով ու նոր իրավակարգ ստեղծելով բացել նաև այս դաշտում գործելու հնարավորություններ»:

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում. «Ժողովուրդ»

ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է հեռացնել Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին։ Կուսակցության վարչության նիստում կայացված այս որոշումը նոր հարցեր է առաջացնում հատկապես այն հանգամանքի ֆոնին, որ...

7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից. «Հրապարակ»

7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանափոխությունից հետո տարբեր միջոցառումները, ըստ այդմ` բյուջեի փողերը բաշխվում են 2 ընկերությունների միջեւ՝ «Դոփինգ սփեյս» եւ «Ֆակտորի Փրոդաքշն»։ «Ֆակտորին» հիմնադրվել է 2017-ին, 2018 -ից սկսել է մասնակցել պետական գնումների գործընթացին,...

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավը, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի հավանությանն արժանանալու խնդիր ունի։ Չնայած վերջինս այս ընթացքում ակտիվ շրջում է տարբեր բուհերում և մարզերում՝ փորձելով առաջ տանել իր նախաձեռնությունը՝ ընդդեմ ընտանեկան...

Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում

Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում

Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում: Այդ մասին հայտնում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։ «Իշխանության գործողությունները չափազանց...

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ»

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվելու է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացնելու է...