|
Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու և հակամարտության մեջ ավելի բարենպաստ պայմանների հասնելու համար, գրում է The Wall Street Journal-ը: Թեհրանը նմանատիպ մարտավարություն կիրառեց 1980 թվականին, երբ ամերիկացի պատանդների ազատ արձակումը հետաձգվեց մինչև Ռոնալդ Ռեյգանի ընտրություններում հաղթանակը: Իրանի առաջնորդները ներկայումս հաշվի են առնում պատերազմի ժողովրդականությունը Միացյալ Նահանգներում, մասամբ՝ գազի գների աճի պատճառով: Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի Իրանի հարցերով փորձագետ Էլի Գերանմայեի խոսքով՝ Թեհրանը կարող է կարծել, որ չարժե թուլացնել Թրամփի վրա ճնշումը նոյեմբերի միջանկյալ ընտրություններից առաջ: «Մինչ ժամանակը սպառվում է, Թեհրանում գերիշխող տրամադրությունն այն է, որ «ինչո՞ւ պետք է թուլացնենք Թրամփի վրա ճնշումը՝ զիջումների գնալու համար։ Եկեք նրան ստիպենք ցավ զգալ ընտրություններում», — ասաց Գերանմայեն։ |
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...




