Ռուսաստանցիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Վլադիմիր Պուտինի գործունեությանը

4 Սեպտեմբերի, 2026

Ռուսաստանցիների շուրջ 71%-ը հավանություն է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը, իսկ 70%-ը հայտարարել է պետության ղեկավարի նկատմամբ վստահության մասին։ Այս տվյալները բխում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ՖՕՄ) հարցման արդյունքներից։ Հայտնում է gazeta.ru-ն։

Ըստ հարցման, նախագահին չի վստահում հարցվածների միայն 17%-ը, ևս 14%-ը հայտարարել է, որ հավանություն չի տալիս նրա աշխատանքին։

Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 53%-ը։ Վարչապետի գործունեությանը հավանություն չի տվել հարցման մասնակիցների 15%-ը։ Բացի այդ, ռուսաստանցիների 43%-ը կարծում է, որ կառավարությունը աշխատում է ավելի շուտ լավ, իսկ 35%-ը հակառակ կարծիք ունի։

Նմանատիպ նյութեր

Ո՞ւմ բաժին հասավ «ժողովրդի» փայը․ «Կարճ ասած»

Անցած 8 տարիներին և հատկապես վերջին շրջանում ամենաշատ լսած արտահայտություններից է «թալանը վերադարձնում ենք»՝ անեկդոտ դարձած եզրույթը։ Եկեք հասկանանք, երբ «ժողովուրդ» բառն են վերջում կպցնում, դրանից...

«Խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է կիրառվել 2 դատախազի նկատմամբ

«Խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է կիրառվել 2 դատախազի նկատմամբ

2026 թվականի մայիսի 18-ին և հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Սյունիքի և Շիրակի մարզերի դատախազություններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի սեպտեմբերի 2-ին կայացած նիստում երկու...

Ոսկերիչների փողոցը 2 օր փակ է լինելու

Ոսկերիչների փողոցը 2 օր փակ է լինելու

Սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու Ոսկերիչների փողոցը: Այս մասին հայտնում են Երևանի...

Դուք տղամա՞րդ եք, թե կին․ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել Փաշինյանի հայտարարություններին

Դուք տղամա՞րդ եք, թե կին․ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել Փաշինյանի հայտարարություններին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «Երևանը 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայությունը կենսականորեն կարևոր չի համարում, բայց դեռևս չի բարձրացրել դրա դուրսբերման հարցը։...

«Ի դեպ»․ «նաղդ» անկումներ և «նիսյա» հեռանկարներ

«Ի դեպ»․ «նաղդ» անկումներ և «նիսյա» հեռանկարներ

Ի դեպ, իշխանությունները ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը ներկայացնում են որպես Հայաստանի համար նոր հնարավորություններ և եվրոպական հեռանկար բացող քայլ։ Նիկոլ Փաշինյանը ևս բազմիցս խոսել է այդ վերացական հեռանկարների մասին։ Սակայն մի կարևոր...