Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

3 Սեպտեմբերի, 2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է ստեղծել դրոնների միջոցով բեռնափոխադրումների նոր համակարգ։

Նախագահի խոսքով՝ ինքնավար անօդաչու համակարգերը հատկապես պահանջված են Արկտիկայում և Հեռավոր Արևելքում, այդ թվում՝ դժվարամատչելի շրջաններում, որտեղ ավանդական տրանսպորտային ենթակառուցվածքների օգտագործումը բարդ է։

Պուտինը նշել է, որ անօդաչու ավիացիայի զարգացմանը զուգահեռ ցածր բարձրությունների օդային տարածքը աստիճանաբար վերածվում է լիարժեք տրանսպորտային միջանցքի՝ երկաթուղիների և ջրային ուղիների նման։

Նրա խոսքով՝ արդեն այժմ անհրաժեշտ է մշակել քաղաքացիական բեռների ինքնավար փոխադրումների միասնական չափորոշիչներ և կանոններ։

Ցածր բարձրության լոգիստիկայի ստեղծման և կիրառման մոտեցումները կփորձարկվեն հատուկ նախագծի շրջանակում, որին կմասնակցեն ՌԴ տրանսպորտի նախարարությունը, «ԳԼՈՆԱՍՍ»-ը և չինացի գործընկերները։

Ռուսաստանը նաև մտադիր է համապատասխանեցնել անօդաչու սարքերի թռիչքների կանոնները տարբեր երկրների հետ և ստեղծել նոր անդրսահմանային օդային երթուղիներ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ), BRICS-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ։

Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է այս ոլորտում համագործակցել բոլոր շահագրգիռ գործընկերների հետ։

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...