«Երբ մենք խոսում ենք Սահմանադրության և Տիգրանաշենի մասին, հատկապես շեշտադրում ենք, որովհետև առաջիկա ժամանակահատվածի ամենատեսանելի երկու զիջումները այս զիջումներն են՝ Սահմանադրության փոփոխություն, Տիգրանաշեն։ Բայց եթե ավելի մեծ կոնտեքստը նայենք, իհարկե, աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախման թատերաբեմ դառնալու հեռանկարն է, որը նոր չէ, որ սկսվել է, բայց ավելի այսպես առարկայական դրսևորումները մենք կարող ենք առաջիկայում տեսնել։
Ինչքան հայտարարությունները հնչեցնում են ԵՄ անդամակցության, մենք տեսնում ենք՝ ավելի մեծ հակազդեցություն է առաջանում Ռուսաստանի կողմից, և դրա հետևանքների մի մասը, կրկնում եմ, արդեն կրում են մեր հայրենակիցները: Եվ որքան խորանա այս իրավիճակը, մենք ավելի ու ավելի բարդ իրավիճակում ենք գտնվելու՝ արդեն ոչ միայն տնտեսական առումով»,- այս մասին «Աշխարհաքաղաքական գործ» խորագրով ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյությում։






