Առաջնորդ, ով տարատեսակ դավերի, դավաճանությունների պայմաններում «կամքի ճաք» անգամ չի տվել. Գագիկ Ասատրյան

31 Օգոստոսի, 2026

«Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.. «Շատ հայ տղերքի պես, ես էլ եմ «քթի մազություն» արել որևէ առաջնորդություն ընդունելու: Ինձ համար ինձ առաջնորդողի «պլանկան» (գլուխ գովալ չլինի) չափազանց բարձր է եղել և կա:
Մարդն իր համար առաջնորդ ընտրելուց պետք է առաջին հերթին նայի մարդկային որակներին և ընտանիքին: Ես նայել եմ այս մարդուն ես տեսել եմ մեկին, ով ահռելի մեդիատեռորի, տարատեսակ դավերի, դավաճանությունների պայմաններում «կամքի ճաք» անգամ չի տվել: Ես տեսել եմ մարդու, ով իր դիսցիպլինայով բառացիորեն ապշեցրել է ինձ: Ընտանիքը՝ բառեր չկան ուղղակի…
Երկրորդ նախագահի կերպարի մեջ ես տեսել եմ նաև հոգևոր մարդուն: Մեկը կա այսօր, հոգևոր մարդ է խաղում, իրեն հռչակում հայ եկեղեցու հետևորդ, սաղմոսներ է մեջբերում, բայց ամեն օր ոտքերը սրբում է Քրիստոսի եկեղեցու վրա: Էդ մեկի պես կան կես միլիոնից ավել հայեր, ովքեր վարվում են նույն կերպ….իսկ երկրորդ նախագահը հենց իր կարգապահությամբ, զսպվածությամբ, բնավորությամբ և ընտանիքի հոր ու ամուսնու կերպարով իսկական քրիստոնյա է: Նա չի խոսում այդ մասին, նա սաղմոսներ չի մեջբերում, ժեխի ասած՝ «Հայր մերը» չի ասում ի լուր բոլորի…բայց նա ապրում է քրիստոնյայի նման, ով երբեք չարիքի հետ գործարքի չի գնում, չի նախընտրում փոքրոգությունը, չունի հազար կաշի ու դիմակ, որը հաճախ նրան խանգարում է քաղաքականության մեջ:
Բայց իմ նախընտրած առաջնորդի տիպը հենց սա է՝ միշտ կարգապահ ու խիստ իր նկատմամբ, միշտ մարզավիճակի մեջ, միշտ պահանջկոտ, միշտ երկաթից, միշտ՝ հոսանքին հակառակ, միշտ ընկալելի և միշտ չհանձնվող:
Այսօր իմ առաջնորդը դարձավ 72 տարեկան, նա չորրորդ անգամ է արդեն բանտում, նա մինչ այսօր պայքարում է, նա մինչ այսօր չի համակերպվում, նա չի նախընտրում վայելել թոշակը, գնալ հեռու մի երկիր, վայելել կյանքը, սիրել թոռներին….Ո՛՛չ, իմ առաջնորդը չի հանգստանա, մինչև չհաղթի, մինչև իր ու իրեն առաջնորդ ընտրածների պայքարը չպսակվի հաղթանակով:
Շնորհավոր ծնունդդ, առաջնորդ, քեզ ու ինձ հաղթանակ եմ մաղթում»:

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԹՐԻՓՓ-ի վավերացման հարցը՝ ԱԺ օրակարգում

  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է անում․ օրակարգում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»...

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, հայտնում է պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից...

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում կկայանան այսօր՝ օրվա առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի  Ուշակովը։ Նրա փոխանցմամբ՝  Պուտինի և Ուիթքոֆի այսօրվա հանդիպման...

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում ուսանողները միացել են բողոքի ցույցերի ալիքին։ Ակցիաների մասնակիցները դժգոհ են երկրի իշխանություններից, մասնավորապես՝ բնապահպանական իրավիճակի վատթարացումից (երկիրը խեղդվում է մշուշից), կոռուպցիայից և այլ խնդիրներից։   Երկրի խոշոր քաղաքներում բռնկված...

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրում է Կովկասի, Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Ռուսաս​տանի և Իրաքի հիմնախնդիրները։ Կենտրոնը պարբերաբար հրապարակում է հոդվածներ, որոնք աջակցում են Փաշինյանի կառավարությանը և քննադատում...