Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն»

28 Օգոստոսի, 2026

«Դոպինգ սփեյս» ընկերությունը երկու ամիս է՝ չի կատարում կառավարության պահանջը և Ջեննիֆեր Լոպեսի համերգի կազմակերպումից հետո պետբյուջե չի վերադարձնում ավելի քան 534 միլիոն դրամը։ Մյուս կողմից ԿԳՄՍՆ-ն 2024-25 թվականներին գործողություններ է ձեռնարկել, որ հնարավորություն են տվել «Դոպինգ սփեյս»-ին ազատվել համերգի հետաձգումից կուտակված հավելյալ տույժերից, տուգանքներից։ Չնայած այս ամենին՝ նույն կառավարությունը նույն ընկերության հետ մոտ 9 մլն դոլարի նոր պայմանագրեր է կնքել՝ այլ միջոցառում կազմակերպելու համար, գրում է «Ազատություն»-ը։

«Ազատություն»-ը ավելի քան մեկ տարի ԿԳՄՍ նախարարության հետ գրագրություն է վարել՝ ստանալու անհրաժեշտ տվյալներ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի փաստացի ծախսերի, պայմանագրային պարտավորությունների ու դրանցում հընթացս կատարված փոփոխությունների վերաբերյալ։

Ինչ գումար է ենթակա վերադարձի

ԿԳՄՍ նախարարությունը շուրջ երկու ամիս է՝ չի կարողանում Ջենիֆեր Լոպեսի հայաստանյան համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս» ընկերությունից հետ ստանալ վերադարձի ենթակա ավելի քան 502 մլն դրամը։ Բանն այն է, որ համերգի համար «Դոպինգ սփեյս»-ին հատկացված 2.3 մլրդ դրամից ընկերությունը տնտեսել է մոտ մեկ քառորդը՝ ավելի քան 1.3 մլն դոլար, բայց այն դեռ բյուջե չի վերադարձրել, չնայած պայմանագրով սահմանված է, որ ծախսերի թերակատարման դեպքում կառավարությունն իրավունք ունի հետ պահանջել գումարը կամ գանձել բանկային երաշխիքից։

Չօգտագործված 1.3 մլն դոլարից բացի «Դոպինգ սփեյս»-ը նախարարությանը դեռ չի վերադարձրել նաև 7.8 միլիոն դրամի տույժ-տուգանքներ, որ գոյացել են հաշվետվությունները վերջնաժամկետից ուշ ներկայացնելու համար, նաև՝ պայմանագրով պարտավորված 24.4 մլն դրամ միանվագ վճարը։ Սրանից բացի, նախարարությունը ձեռնարկել է այնպիսի գործողություններ, որ համերգի կազմակերպիչ «Դոպինգ սփեյս»-ը խուսափի համերգի չկայացած յուրաքանչյուր օրվա համար տույժեր վճարելուց, որ ամբողջական հաշվարկի դեպքում կհասնեին միլիարդների։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...