Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան

28 Օգոստոսի, 2026

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես ինքս ինձ պատրաստում եմ Տիգրանաշենը հնարավորություններիս չափով պահպանելուն, պաշտպանությանն օգնելուն:

Հնարավորություններս մեծ չեն, բայց կապերի առումով ավելի մեծ են, քան Կիրանցի ժամանակ:
Ինչու եմ սա ասում.
Երբ տեսնում եմ, որ տիգրանաշենցին նիկոլաադրբեջանական պրոպագանդայի ազդեցության տակ ասում է՝ Տիգրանաշենը անկլավ է, մերը չէ ու այլ անհեթեթություններ, ինձ հետ տեղի է ունենում հետևյալը
— Ոգիս թուլանում է, փոքր-ինչ թևաթափ եմ լինում, երևի ուղեղումս նվազում է դոպամինը
— Հետո ուղեղումս նեյրոնները ձև են գտնում հուշելու, որ դա էական չէ, էականն այն է, որ Տիգրանաշենը նաև իմ սեփականությունն է և Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա
— Հետո ուղեղումս բացվում են այն դարակները, որտեղ գրված է՝ թե ինչպես են ութ տարվա մեջ նիկոլաադրբեջանական պրոպագանդան բերել, մտցրել հայերի ուղեղը, գերեվարել են նրանց գլուխները
— Հետո նաև ստիպված եմ շրջապատումս ոմանց համոզել, որ դա մեկ օրինակ է և հնարավոր չէ, որ Տիգրանաշենում բոլորն այդպես մտածեն
— Հետո սկսում եմ համոզել, որ անկախ նրանից, թե ով ինչ է մտածում, այդ տարածքը նաև իրանն է, որ նրան էլ հանեմ թևաթափությունից
Իսկ ինչի համար եմ սա ասում.
Սիրելի նորմալ լրատվամիջոցներ, առանց այն էլ էներգիան շատ չէ, ոգին՝ նվազ
Խնդրում եմ մի տարածեք նիկոլաադրբեջանական պրոպագանդան՝ նրանց քարոզի գերության տակ գտնվող մարդկանց նկարելով
Վերադառնանք 2018թվից առաջ, երբ տաբու էր ադրբեջանական պրոպագանդան հայկական լրատվամիջոցներում տարածելը, անկախ նրանից, որ ՀՀ ԱԺ-ն օկուպացված է այդ պրոպագանդիստներով
Եվ արժանի մարդկանց ցուցադրելով՝ վստահ եղեք, որ ավելի շատերն են ուզելու նրանց նմանվել, իսկ մեր էներգիան ավելանա:
Ոչ թե պակասեցրեք, այլ ավելացրեք մեր դոպամինը»:

Նմանատիպ նյութեր

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում 14-9 հաշվով առավելության է հասել ուզբեկ մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ...

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Իսկ կանանց 77...

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով մի կին և երեք երեխա հոսպիտալացվել են։ Նրանց բոլորի մոտ արձանագրվել են շմոլ գազով թունավորման ախտանշաններ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Մարզպետը...

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գյումրիի օրվա հետ կապված ՔՊ-ականների արձագանքներին։ «ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես, խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝...

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ այսօր երկու նավթատար նավեր, փորձելով շրջանցել Հորմուզի նեղուցի իրանական անցման ուղին, պայթել են արկերի վրա։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում են, որ գրեթե միաժամանակ Սաուդյան Արաբիայի ալ-Ջուբայլ նավահանգստի մոտակայքում երկու այլ նավթատար...