1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

28 Օգոստոսի, 2026

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Այս տարի էլ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցն իր դռները չի բացի աշակերտների առաջ։ Դեռեւս 2021թ. աշնանը մեկնարկած շինաշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Շինարարության պատասխանատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, որտեղից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ դպրոցի շինաշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2026թ. նոյեմբերի 30-ը։ «Շինաշխատանքներն ավարտական փուլում են։ Դպրոցը շահագործման կհանձնվի շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի կողմից, օբյեկտն ընդունելուն ուղղված աշխատանքներն ավարտելուց հետո՝ սահմանված ժամկետում»։

Ի դեպ, դպրոցի շինաշխատանքների սահմանված վերջնաժամկետը սկզբում 2024 թվականն էր, հետագայում մի քանի անգամ ժամկետը երկարացվել է, քանի որ, ըստ հիմնադրամի, նախկին կապալառուն անպատասխանատու է գտնվել, եւ ընթացքում փոխվել են շինարարությունն իրականացնող ընկերությունն ու շինաշխատանքների վերջնաժամկետը։ Այժմ շինարարությունն իրականացնում են «Ջի Թի Էս ՔՆՍԹՐԱՔՇՆ» եւ «ԱԶՈՒՐԻՏ» ընկերությունները, իսկ պայմանագրի արժեքը գրեթե 1.5 մլրդ դրամ է (1 մլրդ 498 մլն 775 հազար 95 դրամ)։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում փոփոխություն չի արել

Փաշինյանը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում փոփոխություն չի արել

Սիրո Ամիրխանյանը վերանշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Սիրո Ամիրխանյանին վերանշանակել գլխավոր...

ՊՆ-ում վերանշանակումներ են եղել

ՊՆ-ում վերանշանակումներ են եղել

Վարչապետի որոշմամբ՝ ՊՆ-ում վերանշանակումներ են տեղի ունեցել։ Պաշտպանության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը վերանշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում: Պաշտպանության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը...

Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան

Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես ինքս ինձ պատրաստում եմ Տիգրանաշենը հնարավորություններիս չափով պահպանելուն, պաշտպանությանն օգնելուն: Հնարավորություններս մեծ չեն, բայց կապերի առումով ավելի մեծ են, քան Կիրանցի ժամանակ: Ինչու եմ...

ՔԿԾ պետը վերանշանակվել է

ՔԿԾ պետը վերանշանակվել է

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով` Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար...

«ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ

«ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ

Օգոստոսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Քարակերտ-Արտենի-Գյումրի H17 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի։...