Փաշինյան-Ալիև զույգի շահերը համընկնում են․ Արթուր Խաչատրյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

27 Օգոստոսի, 2026

 

«Երկու օր է արդեն՝ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ալիևի պարտադրած բռնակալությունը, որը բխում է նաև Նիկոլ Փաշինյանի շահերից, հաղթարշավում Հայաստանի Հանրապետությունում: Նիկոլ Փաշինյանի՝ այստեղից հնչած ուղիղ հրամանով իրավապահ համակարգն անցել է գործի։ Այլևս չկա՛ իրավապահ ու ինքնավար մարմինների անկախությունը, չկա՛ դատարանների անկախությունը․ գործում է բացառապես Նիկոլ Փաշինյանի բռնակալությունը:

Այստեղ անձամբ Ռոբերտ Քոչարյանի խնդիրը չէ․ դատվում են և դատվելու են Նիկոլ Փաշինյանի օրոք բոլոր նրանք, ովքեր դեմ են վարվող քաղաքական կուրսին: Հիմա կասեք՝ լա՛վ, բա Ալիևը սրա հետ ինչ՞ կապ ունի: Հոդված 8. «Կողմերը դատապարտում են և պայքարելու են անհանդուրժողականության, ռասայական ատելության, խտրականության դեմ և այլն, և այլն»: Սա այն թուղթն է, որը նախաստորագրել են Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը: Քանի՞ հոգի է դատապարտվել Ադրբեջանում: Մինչդեռ Հայաստանում բոլոր նրանք, ովքեր ասում են Արցախ, ովքեր խոսում են վերադարձի իրավունքի մասին, դատապարտվում են: Երբ ասում եմ՝ Փաշինյան-Ալիև զույգի շահերը համընկնում են, ահա դրա ամենապարզ դրսևորում»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Քոչարյանի կալանավորումը՝ Բաքվի աչքերով․ հարված ընդդիմությանը, Ռուսաստանին և ճանապարհ դեպի նոր Սահմանադրություն

Քոչարյանի կալանավորումը՝ Բաքվի աչքերով․ հարված ընդդիմությանը, Ռուսաստանին և ճանապարհ դեպի նոր Սահմանադրություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանավորումը ակտիվորեն քննարկվում էԱդրբեջանում։ Ընդ որում, ուշագրավ է ոչ միայն այն, թե ինչպես են Բաքվում գնահատում բուն իրադարձությունները, այլև այն, թե քաղաքական ինչ բացատրություն են տալիս դրանց պետականամետ ալիքների...

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 33 պատգամավոր։ Նախագծով առաջարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի...

Սա առանձին անձի կամ ընտանիքի խնդիր չէ, այլ պետական ինստիտուտների անկախությունը խաթարող գործելաոճ. «Ուժեղ Հայաստան»

Սա առանձին անձի կամ ընտանիքի խնդիր չէ, այլ պետական ինստիտուտների անկախությունը խաթարող գործելաոճ. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումները։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողությունները վկայում են, որ իշխանության կողմից տրվող ուղղակի ցուցումները վտանգավոր...

ՀՀ-ում շարունակվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման կողմնակիցների հետապնդման միտումը. Զախարովա

ՀՀ-ում շարունակվում է ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման կողմնակիցների հետապնդման միտումը. Զախարովա

Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց չի կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ցավոք, Հայաստանում շարունակվում է Ռուսաստանի...

Իրանն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները անվանել է «մաքուր պարոդիա»

Իրանն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները անվանել է «մաքուր պարոդիա»

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունն անվանել է «մաքուր պարոդիա»՝ քննադատելով երկրի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների փաթեթը։ «Վաշինգտոնը դիմում է Բահրեյնին՝ մի երկրի, որը գործնականում էական տնտեսական կապեր չունի Իրանի հետ, որպեսզի...