Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում

25 Օգոստոսի, 2026

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը, որը հայտարարել է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացի շուտափույթ մեկնարկի մասին, կարող է բախվել այն հանգամանքին, որ նման վերակողմնորոշման գինը չափազանց բարձր կլինի։ Այդ մասին գրում է «Իզվեստիան»։

«Եվրամիությանը անդամակցությունն ու նրա հետ լիարժեք առևտրային հարաբերությունների մեկնարկը կպահանջեն տարիներ, եթե ոչ տասնամյակներ։ Այդ ամբողջ ընթացքում ծաղիկների և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մակարդակը չափազանց ցածր կլինի։ Նախկինի պես Եվրամիության «վզից կախված կլինի» Ուկրաինան, որին առաջին հերթին կցուցաբերվի աջակցություն, այդ թվում՝ առևտրի ոլորտում, իսկ Հայաստանին, չնայած խոստումներին, կօգնեն մնացորդային սկզբունքով։

Սեփական վատթարացող տնտեսական վիճակի ֆոնին ԵՄ հնարավորություններն անսահման չեն, մինչդեռ նույնիսկ առանց Երևանի ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունեն ինը երկիր։ Օրինակ՝ Թուրքիան իր հերթին սպասում է 1987 թվականից։ Այն քաղաքական օգուտները, որոնք կստանա Փաշինյանի արևմտամետ կառավարությունը, և անձնական աջակցությունը, որը կցուցաբերվի վարչապետին, կարժենան երկրի բնակչության կենսամակարդակի անկմամբ», — գրում է «Իզվեստիան»։

Նմանատիպ նյութեր

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...