Իրավապահները ներխուժել են նաև Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն։
«Ընկերությունում իրականացվում են վարույթային գործողություններ։ Շատ տվյալներ չեմ կարող տրամադրել նախաքննական գաղտնիքով կաշկանդված լինելու պատճառով։ Այլ տեղեկությունների դեպքում լրացուցիչ կհայտարարենք»,- այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հակոբ Կուրեղյանը։




