Ծանր իրավական հետևանքներ՝ հեղինակային իրավունքները խախտողների համար. ի՞նչ է բացահայտվել

27 Մարտի, 2026

Dialectica.am-ը գրում է․ Ժամանակակից աշխարհում գնալով աճում է մարդու ստեղծարար գործունեության արդյունքների  արժևորման և դրանց իրավական պաշտպանության անհրաժեշտությունը: Այդ համատեքստում մտավոր սեփականության իրավունքը կոչված է կարգավորելու մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման իրավական հիմքերը և դրանց սեփականատերերի իրավունքների պաշտպանությունը:

Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ մտավոր սեփականության օբյեկտերն են մարդու մտավոր գործունեության արդյունքները (գիտության, գրականության և արվեստի ստեղծագործություններ, գյուտեր, արդյունաբերական դիզայններ և այլն) և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները (ապրանքային նշաններ, ֆիրմային անվանումներ և այլն): Այլ անձանց կողմից մտավոր սեփականության օբյեկտների օգտագործումը թույլատրվում է բացառապես դրանց իրավատիրոջ համաձայնությամբ: Առանց նման համաձայնության մտավոր սեփականության օբյեկտների օգտագործումը համարվում է իրավատիրոջ բացառիկ իրավունքների խախտման դեպքերը, ինչին զուգահեռ բարձրացել է նաև դրանց դատական պաշտպանության անհրաժեշտությունը: Մտավոր սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության մեխանիզմների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում այլոց հեղինակային իրավունքների խախտումների, ապրանքային նշանների ապօրինի օգտագործման, կոնտրաֆակտ (կեղծ,
նմանակված) ապրանքների տարածման և այլ նմանատիպ խախտման դեպքերի ավելացում է արձանագրվել: Դատական տեղեկատվական համակարգում (datalex.am) առկա են մի շարք դատական գործեր, որոնց շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների սեփականատերերը դիմել են դատական պաշտպանության՝ իրավունքը խախտող անձանց դեմ:

Մասնավորապես, «Սիրուշո Փրոդաքշն» ՓԲ ընկերության կողմից արդյունավետորեն իրացվում է հեղինակային իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Խախտման դեպքերը՝ կապված են ընկերությանը պատկանող «PREGOMESH» ապրանքային նշանի ներքո թողարկվող զարդերի կեղծ և նմանակված ապրանքների տարածման և վաճառքի հետ: Ընկերությունը բազմիցս հայտարարությունների տեսքով անդրադարձել է այս հարցին՝ բարձրաձայնելով իր հեղինակային իրավունքների խախտումների և դրա արդյունքում ընկերությանը և սպառողներին պատճառվող վնասների մասին՝ փորձելով այդպիսով կանխել խախտումների հետագա դեպքերը: Սակայն, հաշվի առնելով դրանց բնույթը և ելնելով թե՛ սպառողների, թե՛ իր հաճախորդների օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ ընկերությունն առավել հետևողական է դարձել դատական պաշտպանության գործիքակազմի կիրառման հարցում:

Մասնավորապես, որոշ դեպքերով, երբ կեղծարար գործունեությունը չի կասեցվել՝ «Սիրուշո Փրոդաքշն» ՓԲ ընկերությունը, որպես իր իրավունքների պաշտպանության միջոց՝ դիմել է նաև դատարան պարտավորեցնելով իր իրավունքները խախտող անձանց դադարեցնելու իրավախախտ գործողությունները, մասնավորապես՝ արգելելով իր կողմից ստեղծված և իր բացառիկ սեփականությունը հանդիսացող «PREGOMESH» ապրանքային նշանի ներքո թողարկվող զարդերի նմանակված (կոնտրաֆակտ) օրինակների վերարտադրումը, տարածումը (վաճառքը) սոցիալական մեդիայի և առցանց հարթակների և խանութ-սրահների միջոցով: Ներկայացված հայցադիմումներով պահանջվում է վնասների հատուցում, ինչպես նաև բռնագրավել կեղծ և նմանակված զարդերի արդեն իսկ պատրաստված և չվաճառված օրինակները: Այսինքն առավել քան ակնհայտ է, որ նման կեղծարարությամբ շահույթ հետապնդելը չի կարող արդյունավետ լինել, այլ հակառակը հանգեցնում է մեծ ծախսերի, իսկ դատական ակտերը չկատարելն իր հերթին հանդիսանում է հանցանք:

Շարունակությունը՝ սկզբանղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Yandex-ի Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնին

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Yandex-ի Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնին

Yandex-ը հայտարարել է Վլադիմիրում գտնվող իր տվյալների կենտրոնի փակման մասին՝ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով; Այդ մասին հայտնել են Astra, Exilenova+, ռուսական լրատվամիջոցներ՝ հղում անելով Yandex-ի հայտարարությանը; Ժամը 4:00-ի սահմաններում հաղորդագրություն է...

Վնասազերծվել է զինված անձ. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից

Վնասազերծվել է զինված անձ. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից

«Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23։52-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Քանաքեռի 9-րդ փողոցի տարածքում վիճաբանության ձայներ են լսվում»,-հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ «Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած...

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ»

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ»

Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Ռուսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։ «Ռուսական շուկան...

Հերթական կրակոցները Երևանում. վիրավորներ կան

Հերթական կրակոցները Երևանում. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, Երևանի քրեական...

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

Որակի վերահսկողություն չանցած ապրանքները հայտնվում են Ռուսաստանի խանութներում և առցանց առևտրի հարթակներում՝ ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ։ Գրել «Известия»-ն։ Պարբերականի աղբյուրների վարկածով՝ պաշտոնյաները գործում են տասնյակ լաբորատորիաների շահերից...