Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ ՆԳՆ

24 Օգոստոսի, 2026

Օգոստոսի 17-ից 24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5095 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 139 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 182 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 141 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 38, չամրակապված վարելու՝ 973, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 48, վարելու ընթացքում ծխելու՝ 707, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 292, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 17 և 1567 այլ իրավախախտում։ 24 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 87-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 87-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 36-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 99 անձ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 17657 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 227 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 312 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 420 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 4738 առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 350, վարելու ընթացքում ծխելու՝ 713, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 721, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 68, արագության գերազանցման՝ 2973 և 5746 այլ իրավախախտում։ 100 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 739-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 528-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 124-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 30 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 58 անձ։

Նմանատիպ նյութեր

Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան

Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան

Ըստ flightradar24 կայքի՝ այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան: Տաջիկական «Somon Air» ընկերության Boeing 737-8GJ օդանավը երեկ Դուշանբեից է Բաքու մեկնել, գրում է «Ազատություն»-ը։ Տաջիկստանի նախագահը, ինչպես նաև մի շարք այլ երկրների առաջնորդներ երեկվանից...

Կանադան կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ

Կանադան կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Կանադան ապագայում կդառնա Միացյալ Նահանգների մասը։ «Ի վերջո, նրանք կդառնան 51-րդ նահանգը, քանի որ այլ կերպ լինել չի կարող», — հայտարարել է նա Արիզոնա նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների առջև ունեցած...

12-ամյա երեխան Երևանի 98 դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան

12-ամյա երեխան Երևանի 98 դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան

Փաստաբան Ինեսսա Վարդանյանը գրել է. «Ծնողի փոխանցմամբ՝ իր 12-ամյա երեխան Երևանի թիվ 98  հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ինչի հետևանքով ստացել է գլխուղեղի ցնցում, ձախ ուսահոդի սալջարդ, գերձգվածություն, քթի մակերեսային վնասվածք, քթի սալջարդ,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | COP17-ը չպետք է դառնա միջազգային ցուցափեղկ․ բողոքի ակցիա

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | COP17-ը չպետք է դառնա միջազգային ցուցափեղկ․ բողոքի ակցիա

COP17-ը չպետք է վերածվի միջազգային ցուցափեղկի, որը կքողարկի Հայաստանի իրական խնդիրները։ Քաղաքացիները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով իրենց մտահոգություններն ու պահանջները։ Ակցիային առաջարկում ենք դիտել ուղիղ...