Երկու աթոռի վրա նստելու փորձը միշտ ճակատագրական ավարտ է ունենում. ՌԴ Սենատորը զգուշացում է Երևանին

24 Օգոստոսի, 2026

Հայաստանը տնտեսական և քաղաքական բացասական հետևանքներ կկրի Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու հետևանքով, եթե անդամակցի Եվրոմիությանը, РИА Новости-ին ասել է սենատոր Սերգեյ Պերմինովը։

«Հայաստանի համար ԵՄ տանող ճանապարհը տասնամյակներ տևող մարաթոն է՝ անորոշ ավարտով։ Սակայն Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու տնտեսական և քաղաքական բացասական հետևանքները Երևանը կզգա այստեղ և հիմա։ «Երկու աթոռի վրա նստելու» փորձը միշտ ճակատագրական ավարտ է ունենում»,- ասել է Պերմինովը։

Սենատորը նշել է, որ Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին հայտարարությունը «նշանավորում է Երևանի պաշտոնական և, հավանաբար, անշրջելի քաղաքակրթական շրջադարձը դեպի Արևմուտք»։ Բացի այդ, քաղաքական գործիչը նշել է, որ դա անխուսափելիորեն կհանգեցնի Մոսկվայի հետ հարաբերությունների խորը ճգնաժամի։ «Քաղաքական առումով այս քայլը Ռուսաստանի կողմից կընկալվի որպես Հայաստանի՝ դաշնակցային հարաբերություններից և պարտավորություններից վերջնական հրաժարում։ Գործնական առումով դա վտանգի տակ է դնում անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանում ռուսական ռազմական օբյեկտների գործունեությունը, ինչպես նաև Մոսկվայի կողմից Երևանի համար նախկին արտոնությունների վերանայումը»,- հավելել է խորհրդարանականը։

«Ամենայն հավանականությամբ, Երևանը ստիպված կլինի նախաձեռնել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, կամ կբախվի միության մյուս անդամների կողմից սահմանվող խիստ պաշտպանական միջոցառումների և առևտրային սահմանափակումների։ Հայաստանի տնտեսության համար, որը խիստ կախված է ռուսական շուկայից, էներգակիրներից և դրամական փոխանցումներից, այս անցումային շրջանը լուրջ փորձություն կլինի, որի ելքը կանխատեսելի է՝ հաշվի առնելով Բրյուսելի՝ Երևանին հսկայական ֆինանսական կորուստները փոխհատուցելու իրական անպատրաստությունը»,- նշել է սենատորը։

Նմանատիպ նյութեր

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

Ազգային ժողովում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկումը, գուցե, տեղի ունենա հոկտեմբերի վերջ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ «Կարծում եմ՝ ընթացքում է, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո...

Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել. Քննչական կոմիտե

Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել. Քննչական կոմիտե

Ադրբեջանցի զինվորի կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել: Այս մասին «yerevan.today»-ին հայտնում են Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղ...

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:...

Կարո՞ղ է իշխանություն փոխվի, ու պարզվի՝ «Մերիդիանում» մի քիչ էլ փայ ունեք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին 

  «ՔՊ-ականներ, ընդդիմությունն ասում է՝ մի՛ թալանեք քաղաքացու հարկերը, մի՛ զբաղվեք թալանչիությամբ։ Պարզ հաշվարկ անեմ։ 2026 թվականի մայիսի 27-ի կառավարության որոշմամբ՝ 1,8 միլիարդ դրամ պետական վարկ եք տալիս 1 տոկոսով, մի հատ էլ 7,9...

Կանխվել է ավելի քան 69 կգ «մարիխուանայի» ներկրումը ՀՀ․ կան կալանավորվածներ

Կանխվել է ավելի քան 69 կգ «մարիխուանայի» ներկրումը ՀՀ․ կան կալանավորվածներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես...