«Ձեր խոսույթի մեջ դուք ներկայացրեցիք այն կոնֆլիկտի հիմքը, որը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում, և փորձեցիք ցույց տալ, որ կոնֆլիկտի հիմքերից մեկը նաև մեր մոտեցումն էր, մեր հակադրությունը թուրքական իշխանության քաղաքականությանը։
Միևնույն ժամանակ, այսօր մի ուրիշ իրավիճակ է։ Ձեր խոսույթը խզում ունի մեր հարևան երկրի առաջնորդի խոսույթից․ Իլհամ Ալիևն այլ բան է խոսում, դուք՝ այլ։ Իլհամ Ալիևը 15 օր առաջ ասում է, որ մեր երկիրը կապիտուլացվել է։ Իլհամ Ալիևը մտնում է մեր երկրի ներքին գործերի մեջ, ասում է՝ ատոմակայանը պետք է փակվի։
Ե՞րբ են իրենք վերադարձնելու մեր հողերը Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում։ Երկու տարի է՝ սկսվել է դելիմիտացիայի պրոցեսը, բայց առաջին էտապն ավարտվել է նրանով, որ միայն մենք ենք տվել (մի փոքր բացառություններով)։ Ե՞րբ են նրանք վերադարձնելու մեր հողերը, ե՞րբ են տալու հետ, որպեսզի մենք իմանանք, որ չենք «գցվել», որպեսզի իմանանք, որ սա միակողմանի չէ, որ իրենք էլի չեն համոզելու ու վերջում տանեն ձորը գցեն»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։






