Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան․ «Հրապարակ»

22 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, չնայած տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանին հետ են կանչելու, սակայն Գուրգեն Արսենյանին իր պաշտոնից հետկանչի մասին տեղեկացրել են ընդամենը հինգ օր առաջ: Հետկանչի նախաձեռնությունը պաշտոնական Երեւանինն է:

Դեսպանին ասվել է, թե իբր հայ-ռուսական լարված հարաբերությունները շտկելու նպատակով որոշել են պրոֆեսիոնալ դիվանագետ գործուղել ՌԴ, այլեւս քաղաքական նշանակում չի լինելու, իսկ Արսենյանը քաղաքական նշանակման արդյունքում է Մոսկվա մեկնել, սակայն նա բավականին սերտ կապեր էր հաստատել ռուսական իսթեբլիշմենտի հետ եւ ուղղակի վերջին շրջանում չէր տեղավորվում ՀՀ իշխանությունների վարած կուրսի մեջ:

Մեզ պատմեցին, որ նա դեմ է եղել վերջին շրջանում արվող հակառուսական քայլերին ու ելույթներին եւ քանիցս ՀՀ իշխանություններին հորդորել է` դադարեցնել Ռուսաստանի դեմ դեմարշներն ու վերադառնալ կառուցողական դաշտ, քանի որ հակառակ պարագայում այդ ճանապարհը հղի է վտանգներով: Այս փաստն իշխանություններին խիստ նյարդայնացրել է, եւ որոշել են ազատվել «դավաճանից» ու մի «ակտիվ հրձիգի» գործուղել Մոսկվա:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան

Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանեց իշխանական շրջանակների պնդումները, թե իր ղեկավարած ուժը գործում է Ռուսաստանի թելադրանքով։ «Մենք ունենք մեր ճանապարհը, գնում ենք մեր ճանապարհով՝ ի տարբերություն Փաշինյանի, որն իր հույսը դնում է բոլոր...

Ավտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը

Ավտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արարատ քաղաքի Բանավան թաղամասից դեպի «Արարատ ցեմենտ» գործարան տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել...

Մեր հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին․ Արեգա Հովսեփյան 

Մեր հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին․ Արեգա Հովսեփյան 

Ազգային ժողովում վերջին հարցուպատասխանի ընթացքում բազմաթիվ հարցեր հնչեցին Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման միջադեպի շուրջ։ Այս և այլ թեմաների մասին YerevanToday-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի հետ։...

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակը հերքում է

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակը հերքում է

Հերքում եմ, Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել, ԶԼՄ-ներին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Ավելի վաղ Կոմերսանտը գրել էր, որ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպյան գագաթնաժողովից հետո փակ...

«Ժամանակակից քաղաքականության պոպուլիզմը». Վիկտոր Սողոմոնյան

Ժամանակակից քաղաքականության մեջ պոպուլիզմն ավելի ու ավելի է կառուցվում ցուցադրականության, վառ հակամարտությունների և աղմկահարույց հայտարարությունների վրա, մինչդեռ պետական կառավարման փորձը մղվում է երկրորդ պլան։ Այս մասին...