Ձեր ամբողջ կյանքը քրիստոնեական եկեղեցուն, հայ ժողովրդին նվիրումի և հավատարմության օրինակ է․ Լուկաշենկոն՝ Գարեգին Բ-ին

21 Օգոստոսի, 2026

Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա առթիվ: Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Ձեր ամբողջ կյանքը քրիստոնեական եկեղեցուն և հայ ժողովրդին բարձր ծառայության, նվիրումի և անսահման հավատարմության օրինակ է», — ասված է շնորհավորական ուղերձում:

«Ձեր անհոգնում հովվապետական գործունեությունը, իմաստուն առաջնորդությունն ու հավատարմությունը ավանդական արժեքներին խոր հարգանք են վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից շատ հեռու», — ընդգծել է Բելառուսի առաջնորդը:

Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին Երկրորդին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա և հաջողություններ:

Նմանատիպ նյութեր

Թեհրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ

Թեհրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ

Իրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար։ Հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ կկիրառի պատմության մեջ...

Բանակը քաղաքական փորձադաշտ չէ. գնդապետը՝ Փաշինյանին

Բանակը քաղաքական փորձադաշտ չէ. գնդապետը՝ Փաշինյանին

«Սրբազան պայքար»-ի աջակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի բանակում, այլևս հնարավոր չէ ծածկել գեղեցիկ խոսքերով, վիճակագրությամբ կամ քարոզչությամբ։ Բանակի այս ծանր վիճակի...

Հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 ու կես մլրդ դրամի հափշտակություններ

Հանցավոր կազմակերպության ղեկավարները հավաքագրել են 70-ից ավելի անդամների, ովքեր կատարել են առնվազն 3 ու կես մլրդ դրամի հափշտակություններ

ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է անդրազգային հանցավոր կազմակերպության՝ զանգերի կենտրոնի կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի...

Կոռուպցիան՝ էդ պոզով-պոչով կենդանին նեպոտիզմի շրջանակում մտել է ՔՊ-ի շարքերը․ Մեսրոպ Մանուկյան

  «Հիմա ասեմ, թե ինչ է կոռուպցիան ուղիղ առարկայական՝ ինչպես է արտահայտվում այդ պոզով-պոչով կենդանին, որը նեպոտիզմի շրջանակում մտել է ՔՊ-ի շարքերն ու դուրս չի գալիս։ Օրինակը շատ առարկայական բերեմ. Երևան քաղաքը մրցույթ է հայտարարում...

Մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների տրամադրման կարգն ուժի մեջ է մտել

Մաքսատուրքի արտոնությամբ լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների տրամադրման կարգն ուժի մեջ է մտել

Այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1971-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 1234-Ն որոշումը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը 2026...