Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին

19 Օգոստոսի, 2026

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Հակակոռուպցիոն կոմիտեից ասացին, որ նա մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետ Դավիթ Մելքումյանը: Նա մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում Եվրամիության թանկարժեք ծրագրի ավարտից երկու տարի անց՝ այս տարվա ապրիլին, իրավապահները մի խումբ պաշտոնյաների կողմից համայնքներին հասցված խոշոր վնաս էին արձանագրել ու քրեական վարույթ հարուցել։ Գործը միանգամից 7 հոդվածով է՝ գույքի հափշտակումից մինչև փողերի լվացում ու փաստաթղթերի կեղծում։

Դեռ անցած տարի «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը գումարի հետգանձման պահանջ է ներկայացրել Վանաձորի քաղաքապետարանին պայմանագրի խախտումների և չհիմնավորված ծախսերի պատճառով։ Այդ ժամանակ խոսքը 4 միլիոն եվրո դրամաշնորհի շուրջ 7,5 տոկոսի մասին էր:

«Ազատության» տեղեկություններով՝ երկու քաղաքներին հասցված վնասի չափը գնահատվում է շուրջ 2.5 միլիոն եվրո, այսինքն՝ ծրագրի ողջ գումարի կեսից ավելին:

«Ազատության» տեղեկություններով՝ այսօր այս գործով հարցաքննության է կանչվել նաև քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության, բարեկարգման և բնապահպանության բաժնի պետ Բենիկ Նազարյանի մայրը՝ Թամարա Հակոբյանը, որը նաև գործող քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի զոքանչն է: Հարցաքննվել է նաև Վանաձորի քաղաքապետարանի գնումների բաժնի պետ Դավիթ Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր

Թրամփը հնարավոր է համարել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Թրամփը հնարավոր է համարել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է «ինչ-որ պահի» վերսկսել Իրանի հետ տարվող բանակցությունները, սակայն հստակ ժամկետներ դեռևս չկան, հայտնում է Associated Press-ը։ Չորեքշաբթի օրը Սպիտակ տանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե երբ է ԱՄՆ-ն...

Ի՞նչ էր հրդեհվել քաղաքապետարանում․ արխիվի թղթե՞ր, թե՞ անարժեք իրեր․ «ԱրմԼուր»

Ի՞նչ էր հրդեհվել քաղաքապետարանում․ արխիվի թղթե՞ր, թե՞ անարժեք իրեր․ «ԱրմԼուր»

Օգոստոսի 13-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով այրվել են նաև կարևոր փաստաթղթեր։ Սակայն Երևանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Արտյոմ Կարապետյանը ArmLur.am-ի հետ...

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Հիշեցնենք՝ պաշտպանական թիմը հերքել է, նշելով՝ Քննչական մարմնի ներկայացուցչի կողմից հանրությանը ներկայացված այն...

2025-ը ռեկորդային տարի է եղել մարդասիրական աշխատողների նկատմամբ բռնության առումով. ՄԱԿ

2025-ը ռեկորդային տարի է եղել մարդասիրական աշխատողների նկատմամբ բռնության առումով. ՄԱԿ

2025 թվականին արձանագրվել է մարդասիրական ոլորտի աշխատողների նկատմամբ բռնության ռեկորդային մակարդակի: ՄԱԿ-ի OCHA զեկույցի համաձայն՝ այս ժամանակահատվածում սպանվել, վիրավորվել կամ գերի է ընկել 907 աշխատող: Զեկույցը հրապարակվում է ամեն տարի օգոստոսի 19-ին՝ Համաշխարհային...

Դա պետական դավաճանության ակտ է․ փաստաբան

Դա պետական դավաճանության ակտ է․ փաստաբան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է․ չգիտեմ քաղաքական առումով ինչ կաշկանդվածություն կարող է լինել 2022 թ հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը գնահատական տալու համար: Իրավական առումով այդ հայտարարությունը ստորագրելը պետական դավաճանության ակտ է, որը կատարողը պիտի ցմահ...