Նա ապօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Սրբազանը՝ գնդապետի մասին

19 Օգոստոսի, 2026

«Այսօր 18 արդարներից գնդապետ Միհրան Մախսուդյանի ծննդյան տարեդարձն է, ով Հայրենիքի պաշտպանության ճանապարհ անցած լինելով, ապօրինաբար դատվում է իր ազատագրածն ու պաշտպանածը պաշտպանելու համար:

Ասեմ նաև, որ մեր ամբողջ պայքարի ընթացքին դատական գործընթացներով է անցել նաև իր որդին՝ Վահագնը և ամբողջ ընտանիքը:

Այսուհանդերձ, հայ զինվորականին վայել կեցվածքով նա այսօր էլ պայքարում է Հայրենիքի ազատագրության համար, ով Կիրանցից հողերի հանձնման ծրագրի առաջին իսկ օրերից կանգնել է առաջնագծում աննահանջ կերպով:

Գնդապետը ծնունդով Ոսկեպարից է, ով դեռ իր երիտասարդական տարիներից լծված է եղել մեր անվտանգության և ապահովության սրբազան առաքելությանը:

Ծնունդդ շնորհավոր, պարոն գնդապետ, Աստծո զորավոր Աջը պահապան քեզ ու ընտանիքիդ:

Այս բազում զրկանքների դիմաց, ինչպես մաղթել եմ բոլորին, քեզ ևս մաղթում եմ, որ հաջորդ տարի ծնունդդ նշենք միասին և ազատագրված մեր Հայրենիքում, քանզի Հաղթանակն այլընտրանք չունի…»։

Սիրով և աղոթքով՝

Հայրենիքի Կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

Նմանատիպ նյութեր

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Հիշեցնենք՝ պաշտպանական թիմը հերքել է, նշելով՝ Քննչական մարմնի ներկայացուցչի կողմից հանրությանը ներկայացված այն...

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: Հակակոռուպցիոն կոմիտեից ասացին, որ նա մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և...

2025-ը ռեկորդային տարի է եղել մարդասիրական աշխատողների նկատմամբ բռնության առումով. ՄԱԿ

2025-ը ռեկորդային տարի է եղել մարդասիրական աշխատողների նկատմամբ բռնության առումով. ՄԱԿ

2025 թվականին արձանագրվել է մարդասիրական ոլորտի աշխատողների նկատմամբ բռնության ռեկորդային մակարդակի: ՄԱԿ-ի OCHA զեկույցի համաձայն՝ այս ժամանակահատվածում սպանվել, վիրավորվել կամ գերի է ընկել 907 աշխատող: Զեկույցը հրապարակվում է ամեն տարի օգոստոսի 19-ին՝ Համաշխարհային...

Դա պետական դավաճանության ակտ է․ փաստաբան

Դա պետական դավաճանության ակտ է․ փաստաբան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է․ չգիտեմ քաղաքական առումով ինչ կաշկանդվածություն կարող է լինել 2022 թ հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը գնահատական տալու համար: Իրավական առումով այդ հայտարարությունը ստորագրելը պետական դավաճանության ակտ է, որը կատարողը պիտի ցմահ...

Վեհափառն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին․ Մայր Աթոռ

Վեհափառն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին․ Մայր Աթոռ

Օգոստոսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Քրիստոնյա գործարարների միության» անդամներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանդիպման սկզբում երախտագիտության...