ՔՊ-ական համայնքապետն ինքն իրեն պարգևատրել է․ «Հրապարակ»

19 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է.  Սպիտակի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հայտնում է․ «Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը պարգեւատրվել է «ԱՐՎԵՍՏԱԳԵՏ» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ «Հովհաննես Թումանյան-150» մեդալով։ Պարգեւը համայնքի ղեկավարին հանձնվել է կրթամշակութային ոլորտում ցուցաբերած աջակցության, մշակույթի զարգացմանն ու պահպանմանն ուղղված նախաձեռնություններին նպաստելու եւ համայնքի մշակութային կյանքի ակտիվացման գործում ունեցած ավանդի համար։ «Հովհաննես Թումանյան-150» մեդալը խորհրդանշում է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգության արժեւորումն ու նրա հիշատակի նկատմամբ հարգանքը։

Սպիտակ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել «ԱՐՎԵՍՏԱԳԵՏ» կրթամշակութային հասարակական կազմակերպության անդամներին՝ բարձր գնահատանքի եւ վստահության համար»։

Քաջայր Նիկողոսյանն ի՞նչ առնչություն ունի մշակույթի եւ Հովհաննես Թումանյանի հետ։ Նրան բնութագրում են այն սկանդալները, որոնց մեջ նա պարբերաբար հայտնվել է։ ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը, տեսնելով, որ նա ինչ-որ բան է փնթփնթում քթի տակ, հարց է ուղղել Սպիտակ համայնքի ղեկավարին. «Բան ունե՞ք ասելու, պարոն Նիկողոսյան», ինչին նա պատասխանել է. «Քեզ՝ առավել եւս՝ ոչ, Ձեզ՝ առավել եւս՝ ոչ։ Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ։ Հասկացողին են ասում»։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ կապակցությամբ վարույթ է հարուցել։ Հանձնաժողովից տեղեկացա, որ արձանագրել են՝ Սպիտակ համայնքի ղեկավար Ք․ Նիկողոսյանը խախտել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները՝ լրագրողի հետ հաղորդակցվելու ընթացքում, նրա դրսեւորած վարքագիծն անհամատեղելի է հանրային պաշտոնյայի վարքագծին։ Համապատասխան եզրակացությունն ընդունվել է 2026 թ․ օգոստոսի 5-ին՝ վարույթի շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում, այն ուղարկվել է Քաջայր Նիկողոսյանին:

Իսկ 2025 թվականին համայնքի ղեկավար Ք․ Նիկողոսյանը նարդու առաջնություն էր կազմակերպել, մասնակցել ու իր անվան առաջնությունում երրորդ տեղը զբաղեցրել, դրա համար համայնքի բյուջեից ինքն իրեն պարգեւատրել էր 90 հազար դրամով։ Ք. Նիկողոսյանը ԿԿՀ-ում իր նկատմամբ հարուցված վերջին վարույթից եւ որոշումից հետո որոշել է պարզաբանում խնդրել այդ հին իրադարձության հետ կապված: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հարցրել է՝ կա՞ արդյոք շահերի բախում, որ իր անվան մրցաշարին մասնակցել ու իր ղեկավարած համայնքի բյուջեից 90 հազար դրամ դրամական պարգեւ է ստացել: Հարցման տեքստում նաեւ պատրաստակամություն է հայտնել՝ վերադարձնել գումարը, եթե հանձնաժողովը հաստատի շահերի բախումը։ Հանձնաժողովի պատասխանում նշված է՝ համայնքի ղեկավարը տեղական բյուջեից գումար է նախատեսել մրցույթի համար ու հենց ինքն էլ դրամական պարգեւ ստացել, ինչը շահերի ակնհայտ բախում է: Ապա Ք․ Նիկողոսյանը համայնքի բյուջե է վերադարձրել 90 հազար դրամը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 19․ 08․ 26

Նմանատիպ նյութեր

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...