Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ

18 Օգոստոսի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մի անհեթեթ միտք կա, թե՝ որքան ուժեղանում է Սփյուռքը, այնքան վատ է Հայաստանի համար, թե՝ այնքան թուլանում է Հայաստանը։ Նման մի բան։ Այդ միտքը հիմա հատկապես հաճախ են տարածում իշխող ուժի ներկայացուցիչները։

Իհարկե, այստեղ փորձ է արվում դնել տրամաբանություն, թե Սփյուռքն ուժեղանում է Հայաստանի հաշվին, հետևաբար՝ Հայաստանը թուլանում է, երբ ուժեղանում է Սփյուռքը։

Իրականում, սա մոտավորապես հետևյալն է՝ եթե ջուր ես խմում, դատարկում ես բաժակը, և որպեսզի բաժակը չդատարկվի, պետք է չխմել ջուր։ Մոտավորապես, ոչ բառացի։

Սփյուռքն ուժեղացնելու հնարավորությունը ոչ թե Հայաստանի հաշվին, այլ՝ Հայաստանի միջոցով։ Այսինքն, Հայաստանն է առաջին հերթին ուժեղ Սփյուռքի շահառուն՝ որպես պետություն։ Գտնվելով այնպիսի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքում, որտեղ իր ռեսուրսները օբյեկտիվորեն անգամներով զիջում են մարտահրավերների ծավալին, Հայաստանն ունի հավելյալ ռեսուրսի կարիք։ Սփյուռքը այդ հավելյալ ռեսուրսն է, ընդ որում՝ ամենևին ոչ միայն նյութական։ Սփյուռքը մասնագիտական ռեսուրս է, սփյուռքը լոբբիստական ռեսուրս է, սոցիալ–հոգեբանական ռեսուրս է, արժեքային ռեսուրս է։

Հարցն այն է, թե ինչպես ես կարողանում աշխատել այդ ռեսուրսի հետ՝ որպես պետություն։ Եվ, բնականաբար կարևոր է դառնում, թե որքանով ես կարողանում ճանաչել այդ ռեսուրսը, ընկալել, հասկանալ, ընդունել դրա բազմազանությունը, բազմաշերտությունն ու բարդությունը, պատկերացնել դրա ոչ միատարությունը, հետևաբար տարբերակված և ճկուն քաղաքականության մշակման անհրաժեշտությունը։

Սփյուռքը ռեսուրս է, ոչ կախարդական փայտիկ։ Բայց շատ կարևոր, թանկ, և որոշակի իմաստով բացառիկ ռեսուրս, որն ուժեղացնելը ոչ թե Հայաստանի թուլացումն է, այլ Հայաստանի օժտումը պետական կենսունակության նոր էներգիայով»։

Նմանատիպ նյութեր

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ֆրանսիայում արդեն մի քանի օր է, ինչ տեղի ունեցող զանգվածային անհնազանդության ակցիաներն ուղեկցվում են թալանով, ավերումներով և ոստիկանության հետ բախումներով։ Միայն հոկտեմբերի 17-ի համազգային ցույցերին, իշխանությունների տվյալներով, մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, իսկ...

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են «Ապարան» բժշկական կենտրոն և երեխան մահացած է...

Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․  ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

Փաստաթղթեր ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունում խնդիր է առաջացել վարորդների սթափությունը ստուգելու համար նախատեսված ալկոտեստերի մեկանգամյա օգտագործման մուշտուկների ապահովման հարցում։  Politik.am-ին հասած տեղեկություններով խնդիրը պայմանավորված է ՆԳՆ գնումների գործընթացում...

48-ամյա տղամարդը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բնակարանային գողություններ է կատարել

48-ամյա տղամարդը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բնակարանային գողություններ է կատարել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Կոտայքի մարզի բնակիչ, նախկինում դատապարտված 48-ամյա տղամարդը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում...

Ֆրանսիայում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Ֆրանսիայում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն տեղական իշխանություններին կոչ է արել այս երեկո մասնակի պարետային ժամ սահմանել՝ հանգստյան օրերին երկիրը ցնցած զանգվածային անկարգություններից հետո։ Լըկորնյուն լրագրողներին հայտնել է, որ «լի է հասարակական կարգը վերականգնելու...