Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ։ Ծովային շրջափակումը մնում է լիակատար ուժի մեջ և գործում է։ Հորմուզի նեղուցը բաց է և գործում է։ Բոլոր ծովային ականները հեռացվել կամ պայթեցվել են»,- գրել է Թրամփը:






