ԱՄՆ-ն ու Եվրոպան երկակի ստանդա՞րտ են ցուցաբերում Փաշինյանի հարցում․ Քրիստինա Նազարյան

18 Օգոստոսի, 2026

«Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինա Նազարյանը հրապարակային դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ  դեսպաններին․ «Բոլոր ակնառու երկակի ստանդարտները, որոնք դուք ցուցաբերում եք Հայաստանի շահերի ու նիկոլ փաշինյանի միջև ընտրություն կատարելիս, մի կողմ դրած, այնուամենայնիվ ուղղակի հետաքրքիր է` դե ֆակտո մեր երկրի ղեկավար նիկոլ փաշինյանի կողմից կիրառվող մոտեցումները որքանո՞վ են ընդունելի Եվրոպական երկրների և ԱՄՆ համար.
1. Քաղաքական հետապնդումները, ընդհուպ մինչև երկարատև կալանքները շինծու և ապօրինի գործերի շրջանակներում, որոնք տևում են արդեն 8 տարուց ավել: Քաղաքական ձերբակալությունների աննախադեպ քանակը, ազատազրկման մեջ գտնվող մարդկանց մահերը, կալանքներով նրանց առողջությանը աննկարագրելի վնաս պատճառելը, անչափահաս երեխաներին մայրերից ամիսներով զրկելը` որքանո՞վ է տեղավորվում եվրոպական արժեհամակարգի մեջ:
2. Բոլոր քաղաքական և վարչական պաշտոններին`
փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ, մարզպետեր և այլ նշանակովի պաշտոններին բացառապես իշխող կուսակցության անդամների նշանակումները:
3. Ընդդիմության, որը ավել ձայներ է հավաքել վերջին ընտրություններին, քան իշխող ուժը, հանդեպ ակնհայտ հանցավոր, մարդու կյանքի և ունեզրկման վերաբերյալ սպառնալիքները` որոնք հնչեցրել է անձամբ նիկոլ փաշինյանը և որոնք մասամբ կյանքի է կոչել:
4. Առանց դատական արժանահավատ պռոցեսի և վճռի, խոշոր բիզնեսի հանդեպ կատարված ավազակային, ռեյդերային զավթումներին իշխանությունների կողմից:
Դեռ այսքանով սահմափակվեմ:
Դուք այս ամենին արժանի գնահատական տալու՞ եք, թե՞ մենք տարիներով թյուրըմբռնում ենք ունեցել Եվրոպական արժեհամակարգի վերաբերյալ:
Դուք այս ամենը ձեր երկրներում կհանդուրժեի՞ք, թե՞ ձեզ համար Հայաստանը չորրորդ կարգի երկիր է, որտեղ ցանկացած ապօրինություն ձեզ չի հետաքրքրում, քանի դեռ արտաքին քաղաքականության դաշտում ամեն բան ձեր ուզածով է, կամ ձեր ուզածովի միտում ունի:
Դուք ձեր երկրների քաղաքացիներին հաշվետու՞ եք կատարված աշխատանքի համար, թե՞ ձեր երկրների ներսում այլ արժեքներ են գործում, իսկ երկրներից դուրս` այլ, և արդյոք ձեր քաղաքացիները տեղյակ են այդ ամենի մասին: Հուսով եմ, որ այդ հաշվետվության շրջանակներում ձեր քաղաքացիները չեն հապաղի համապատասխան գնահատականի արժանացնել թե նիկոլ փաշինյանին և թե ձեր կատարած աշխատանքին:

Նմանատիպ նյութեր

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․ «Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր...

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական ստորաբաժանումները դուրս են մղել Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի...

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին

87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա տնօրեն Սերգեյ Ռուդիխը։ «Ցավոք, Անատոլի Միխայլովիչը հեռացավ կյանքից այսօր առավոտյան՝ ժամը 6:45-ին։ Նա 87 տարեկան էր», — ասել է Ռուդիխը։ Նրա խոսքով՝ մահվան հավանական պատճառը կարող էր...

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, կան սահմանափակումներ․ Նարեկ Կարապետյան

Հանդիպելու ենք Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի տնօրենի հետ, քննարկելու ենք Հայաստանում եվրոպական դեղերի հասանելիության հարցը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Ի՞նչն է խնդիրը՝ Հայաստանում գրանցված է...

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելո՞ւ է՝ ոնց է զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջը որևէ պատասխանատու կառույց բացատրելու ա՞՝ ոնց ա զինված ադրբեջանցին եկել, խորացել թիկունք։ Ո՞նց ա եղել, որ մի քանի օր չեն բռնել։ Ոնց ա եղել, որ թաքցրել են, որ երկրում զինված թշնամի ա պտտվում։ Ո՞նց ա...