Դուք ռիսկի եք ենթարկում մի ամբողջ սերնդի կրթության որակը․ Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին

17 Օգոստոսի, 2026

Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խոսել և շարունակելու եմ բարձրաձայնել, որովհետև դրանք թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ օրենսդրական անհետաձգելի լուծումների կարիք ունեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Հանձնաժողովի տիրույթի ոլորտները՝ մշակույթը, կրթությունը, գիտությունը, ցանկացած երկրի համար խիստ ռազմավարական նշանակություն ունեն։

Բայց նախ անդրադառնամ խոստումներ և իրականություն խորը խզմանը՝ սկսելով հանրակրթությունից։

Դպրոցաշինություն։

Հինգ տարի շարունակ մանանայի պես ժողովրդին կերակրել եք դպրոցաշինության ծրագրով՝ խոստանալով հինգ տարում կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Տասնյակ անգամներ ես և գործընկերներս խմբագրել ենք ձեզ և ներկայացրել իրական պատկերը։ Չեմ զլանա նորից կրկնելով։

2025 թվականի տարեվերջի դրությամբ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում աշխատանքներն ավարտվել են ընդամենը 122-ում։ Սա կազմում է խոստացվածի կեսից էլ պակասը՝ մոտ 40,7 տոկոսը։

Նույն ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսված էր 500 մանկապարտեզ և նախակրթարան։ 2025-ի վերջին ԿԳՄՍ-ն հայտնում է, որ աշխատանքներն ավարտված են ընդամենը 280-ում, որը խոստացվածի 56 տոկոսն է։

Եվ քանի որ շատ եք սիրում սևացնել անցյալը, մի կարևոր համեմատություն։ Ուղղակի հիշեք, սա էլ եմ բազմաթիվ անգամներ կրկնել։ Հիշեք՝ նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին կառուցվել է, կառուցվել ոչ թե նորոգվել, հիմնանորոգվել, այլ միայն կառուցվել է 154 դպրոց»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ...

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...