Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան

15 Օգոստոսի, 2026

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու։ Նա այդ մասին խոսել է Al Jazeera-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Անկարայի և Բրյուսելի երկարամյա հարաբերություններին։

Էրդողանի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցությունն այս պահին Թուրքիայի առաջնահերթություններից չէ։ Նա նշել է, որ անդամակցության գործընթացի երկարատև ձգձգման պայմաններում հիմնական կորուստը կրում է հենց Եվրոպան, քանի որ Թուրքիան կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության, տնտեսության, էներգետիկայի և աշխարհաքաղաքական գործընթացներում։

Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, որ Անկարան շարունակում է զարգացնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ, սակայն երկրի արտաքին քաղաքականությունը չի սահմանափակվում միայն Եվրամիությանը անդամակցելու հեռանկարով։

Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի 1999 թվականից, իսկ պաշտոնական բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին, սակայն վերջին տարիներին գործընթացը փաստացի կանգ է առել։

 

Նմանատիպ նյութեր

8 տարում ո՞նց հարստացան, թռփոշացան փողոցից պալատ բերված, բիզնեսների տեր դարձած «թավշյա հեղափոխականները». լրագրող

8 տարում ո՞նց հարստացան, թռփոշացան փողոցից պալատ բերված, բիզնեսների տեր դարձած «թավշյա հեղափոխականները». լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում պաշտոնը ընկալվում է ոչ թե պետությանը, օրենքին, հանրությանը, քաղաքացիներին ծառայելու միջոց, այլ՝ հարստանալու ամենակարճ եղանակ։ Պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակակցված անձանց եկամուտների...

Ռուսաստանը, ի տարբերություն որոշ երկրների, չի պատրաստվում ամբողջ աշխարհով մեկ շրջել և ձեռք մեկնած՝ օգնություն մուրալ. ՌԴ նախագահ

Ռուսաստանը, ի տարբերություն որոշ երկրների, չի պատրաստվում ամբողջ աշխարհով մեկ շրջել և ձեռք մեկնած՝ օգնություն մուրալ. ՌԴ նախագահ

«Ռուս ժողովրդին ոչ ոք չի կարող վախեցնել կամ կոտրել։»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահը՝ ելույթ ունենալով  IX գումարման Պետական դումայի առաջին նիստում․ Պուտինի հիմնական հայտարարությունները փոխանցում է ՏԱՍՍ-ը: ▪️ Նախագահը պատգամավորներին հիշեցրեց ժողովրդի առջև...

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին՝ եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի առթիվ։ Շնորհավորական ուղերձում Պատրիարք Կիրիլը նշել է, որ սրբազան Եզրասի երկարամյա ծառայությունը...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին...

Պետական բյուջեն՝ ՔՊ-ականների գրպանում

Պետական բյուջեն՝ ՔՊ-ականների գրպանում

ՔՊ-ն որոշել էր 2026 թվականն «արդար» սկսել և հենց տարվա սկզբին՝ հունվարի 22-ի կառավարության նիստում, որոշում ընդունեց սահմանափակելու պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին։ Որոշումն ընդունեցին, բայց...