Դոստոևսկին դիպուկ նկարագրում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

15 Օգոստոսի, 2026

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է Իրանի և Մերձավոր Արևելքի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ հայտարարելով, որ ամերիկյան պետական կառավարման համակարգը և արտաքին քաղաքականությունը մեծապես հենվում են ստի վրա։ Իր գնահատականը նա ուղեկցել է Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպից մի մեջբերումով։

«Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ»-ից այս հատվածը դիպուկ նկարագրում է այն իրավիճակը, որում հայտնվել են ամերիկյան պետական կառավարման համակարգը և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Իրանի ու տարածաշրջանի նկատմամբ՝ «ստից» իրենց ծայրահեղ կախվածության պատճառով», — գրել է Բաղային X սոցիալական ցանցում։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը մեջբերել է Դոստոևսկու վեպի ծերունի Զոսիմայի խոսքերը. «Ինքն իրեն ստողը և իր իսկ սուտը լսողը հասնում է այն վիճակին, որ այլևս ոչ մի ճշմարտություն չի տարբերում ո՛չ իր մեջ, ո՛չ էլ շուրջը, և, հետևաբար, կորցնում է հարգանքը թե՛ իր, թե՛ ուրիշների նկատմամբ»։

Նմանատիպ նյութեր

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝...

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

«Չափազանց երկար ժամանակ մենք Ռուսաստանի հետ երկխոսության վարումը փոխանցել ենք ուրիշներին, ինչը, իմ կարծիքով, անպատասխանատու է», - հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել Եվրամիության երկրների...

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին։ Որոշումը հաջորդել է պետական երկաթուղային ծրագրի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին և ընդդիմության՝ նրա հրաժարականի պահանջին։ Նախագահը հերքել է մեղադրանքները, բայց նոյեմբերի 17-ին հայտարարել է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...