Անմեղության կանխավարկածը թղթի վրա գրված չոր օրենք չէ, այն քաղաքացու միակ պաշտպանությունն է պետական չարաշահումներից․ փաստաբան

14 Օգոստոսի, 2026

Ուզում եմ այսօր խոսել մարդու հիմնարար իրավունքներից ամենակարևորի՝ անմեղության կանխավարկածի մասին: Այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Իմ բազմամյա միջազգային պրակտիկայում ես անհամար անգամներ եմ տեսել, թե ինչպես է պետական ապարատը փորձում «արագ արդարադատության» տեսարան ապահովել հանրության համար: Այսօր Հայաստանում նկատվում է հենց այս վտանգավոր միտումը․ տեսախցիկների առջև հանրային ու քաղաքական գործիչների աղմկոտ ձերբակալություններ, նախաքննական մարմինների պատրաստած «մոնտաժված» տեսանյութեր ու դեռևս չապացուցված «փաստերի» հապճեպ հանրայնացում:

Երբ լրատվամիջոցները, հետևելով պաշտոնական լրահոսին, պարզապես տարածում են այս հաղորդագրությունները, ստացվում է մի իրավիճակ, որտեղ մարդն արդեն «մեղավոր» է դառնում հանրության աչքում՝ դեռ դատարանի դահլիճ չմտած:

Միջազգային իրավունքն այս հարցում ունի շատ հստակ դիրքորոշում: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 6-րդ հոդվածի 2-րդ կետն ուղղակիորեն սահմանում է, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) համանման գործերով (օրինակ՝ «Գացինսկին ընդդեմ Ռուսաստանի», «Տուրյանսկին ընդդեմ Ուկրաինայի» [2013] կամ «Պոպովն ընդդեմ Բուլղարիայի») արձանագրել է. երբ իրավապահ մարմինները տեսանյութերով (այդ թվում՝ բռնի ձերբակալության կադրերով) կամ հանրային հայտարարություններով անձին ներկայացնում են որպես արդեն «մեղավոր», կոպտորեն խախտում են անմեղության կանխավարկածը:

ՄԻԵԴ-ն ընդգծել է, որ նախաքննական մարմնի կողմից նման կադրերի միտումնավոր տարածումը դուրս է գալիս հանրությանը սոսկ տեղեկացնելու թույլատրելի սահմաններից: Իրավապահներն իրավունք չունեն հանրության աչքում կանխորոշել անձի մեղավորությունը, քանի որ դա ձևավորում է կանխակալ հանրային կարծիք և ապօրինի ճնշում է ստեղծում դատավորների վրա ապագա դատավարության ժամանակ։

Ցանկալի է, որ բոլորի համար լինի պարզ և ընդունելի՝ անմեղության կանխավարկածը թղթի վրա գրված չոր օրենք չէ, այն քաղաքացու միակ պաշտպանությունն է պետական չարաշահումներից:

Հարց իմ հետևորդներին․ Արդյոք ձեզ չեն անհանգստացնու՞մ անմեղության կանխավարկածի ոտնահարման դեպքերը, և որքանո՞վ է հնարավոր հասնել արդարադատության, երբ մարդուն նախապես «մեղավոր» են հռչակում:

Նմանատիպ նյութեր

4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»

4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը ուսումնասիրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի անդամ Բագրատ Վարդանյանի անցած ուղին և 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու համար՝...

Ինչո՞ւ հուզվեց արդարադատության նախարարը․ ովքե՞ր են մեղավոր բանտում մարդու մահվան համար․ «Փաստ»

Ինչո՞ւ հուզվեց արդարադատության նախարարը․ ովքե՞ր են մեղավոր բանտում մարդու մահվան համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարար Սրբուհի Գալ յանը նախօրեի ճեպազրույցում, անդրադառնալով բանտում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան մասին հարցին, հուզվեց և կիսատ թողեց ասուլիսը: «Շատ նուրբ, էմոցիոնալ հարց է, ու ցավալի է, որ թիրախավորվում են նաև...

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունների կողմից հետևողականորեն շրջանառության մեջ դրվող «գաղափարախոսական» թեզերը, որոնք փաթեթավորվում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» հայեցակարգի ներքո, իրականում ուղղված են հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների...

Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ»

Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական ապտակը հասցրին ամեն առիթով շնչակտուր Եվրոպա սլացող Նիկոլ Փաշինյանին։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում, որին շուրջ չորս տասնյակ...

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում հայ-ռուսական օրակարգում քննարկման առարկա է դարձել երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների հարցը։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավական ընթացակարգերի շրջանակում արտերկրից...