Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը չի գործում, քանի որ ԱՄՆ-ը խախտել է փոխհասկացվածության հուշագիրը այն ստորագրելուց 48 ժամ անց, համապատասխանաբար, կրակի դադարեցումը քննարկման առարկա չէ, հայտնում է Reuters-ը
Նշենք, որ ավելի վաղ Anadolu գործակալությունը, հղում անելով պակիստանյան աղբյուրին, հայտնել էր, որ Թեհրանն ու Վաշինգտոնը պայմանավորվածություն են ձեռք բերել 60-օրյա հրադադարի ռեժիմի երկարաձգման վերաբերյալ։
Ինչպես նաև ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդականը հայտարարել է․ «Իրանն ավելի շատ հրթիռ է արտադրում, քան օգտագործում։ Նույնիսկ եթե այս պատերազմը ձգվի տարիներ, Իրանը հրթիռներ է թողարկելու: Նույնիսկ եթե Իրանում հրթիռներ չմնան, այն կդառնա ավելի վտանգավոր Ամերիկայի համար»,- հայտնել է նա։






