Եվրամիության որոշ երկրներ մտավախություն ունեն, որ նոր անդամների շտապողական ընդունումը կարող է տրոյական ձի դառնալ։ Այս մասին գրում է «Politico» պարբերականը՝ վկայակոչելով անանուն դիվանագետին։
Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները դեմ են արտահայտվում ընդլայնման գործընթացի չափազանց արագ առաջմղմանը՝ մտավախություն ունենալով, որ նոր անդամները հետագայում կարող են արգելափակել առանցքային քաղաքական որոշումները։
«Պատճառ կա, թե ինչու է ընդլայնման գործընթացը տասնամյակներ տևում։ Մենք վախենում ենք, որ տրոյական ձի կբերենք»,- պարբերականը մեջբերում է անանուն դիվանագետի խոսքերը։



