Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ

11 Օգոստոսի, 2026

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է ՝ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերն ու դրանց պատասխանները։

ՀԱՐՑ 1։ Ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ի՞նչ աջակցություն կարող եմ ստանալ պետության կողմից։

ՊԱՏԱՍԽԱՆ։ ՀՀ-ում երեխայի ծննդով պայմանավորված նպաստներն են՝

• մայրության նպաստ,

• երեխայի ծննդյան միանվագ նպաստ,

• մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,

• ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստ,

• նաև աջակցություն՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։

ՀԱՐՑ 2։ Եթե չեմ աշխատում, արդյոք կարող եմ ստանալ մայրության նպաստ։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն ինչպես գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այնպես էլ չաշխատող քաղաքացիները:

Չաշխատող անձանց դեպքում մայրության նպաստի չափը 172,698 դրամ է, իսկ աշխատող անձանց դեպքում հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով՝ միջին ամսական աշխատավարձի հիման վրա։

Նպաստը ստանալու համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ հղիության 210-րդ օրը լրանալուց հետո կարող եք դիմել բժշկական հաստատություն՝ անաշխատունակության թերթիկը բացելու համար և միաժամանակ նշել նախընտրած բանկը, որին կփոխանցվի նպաստը։

ՀԱՐՑ 3։ Երեխաս ծնվելու է սեպտեմբերին, որքա՞ն կկազմի ծննդյան միանվագ նպաստի չափը։

ՊԱՏԱՍԽԱՆ։ 2026 թ․ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։

Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

ՀԱՐՑ 4։ Եթե բնակվում եմ գյուղական բնակավայրում և գտնվում եմ խնամքի արձակուրդում, որքա՞ն կկազմի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Մինչև երկու տարեկան երեխային խնամելու կապակցությամբ ամսական տրվում է՝

• խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,

• խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ,

• խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (37,500+31,600)։

Այս դեպքում կարող եք ստանալ ամսական 69,100 դրամ՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը, եթե հաշվառված եք գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ և դիմելու օրվա դրությամբ երեխան ևս հաշվառված է գյուղական բնակավայրում։ Խնամքի նպաստի համար կարող եք դիմել երեխայի 70 օրականը լրանալուց հետո․ դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ https://e-social.am/ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

ՀԱՐՑ 5։ Իմ ընտանիքում երրորդ երեխան է ծնվելու, որքա՞ն ժամանակ կարող եմ ստանալ 50,000 դրամ նպաստը։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստը տրամադրվում է ամսական պարբերականությամբ՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։

Դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ՝ կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

ՀԱՐՑ 6։ Եթե ունեմ գործող հիփոթեքային վարկ, ապա երեխա ծնվելու դեպքում արդյոք կարող եմ ստանալ աջակցություն պետության կողմից։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, Դուք կարող եք օգտվել Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչից և ստանալ միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը։

Աջակցության չափը՝

• ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կազմում է մինչև 500 հազար դրամ,

• երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Նմանատիպ նյութեր

Չարենցավանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ մեկ տուժած կա

Չարենցավանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ մեկ տուժած կա

Նոյեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ֆանտան-Չարենցավան ավտոճանապարհին՝ Չարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Ս․-ի վարած «Chevrolet Colorado» մակնիշի, 60-ամյա Գրիգոր Մ․-ի վարած...

Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար. «Ազատություն»

Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար. «Ազատություն»

Կալանավայրում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահից հետո Նուբարաշենի բանտ է այցելել Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը և զրուցել Գևորգյանի խցակիցների ու բանտի ղեկավարության հետ՝ փորձելով պարզել մահվանը նախորդած...

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ. Շամշյան

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ. Շամշյան

Հոկտեմբերի 29-ին անձնական ունեցվածքի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչություն է դիմել Երևան քաղաքի Վերին Անտառային...

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը։ Նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նիստին մասնակցում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և...

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 4-10-ը (2026թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ նոյեմբերի 4-5-ը և 8-10-ը, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր...