7.4 տոկոս գնաճ է գրանցվել. ո՞ր սննդամթերքի արժեքն է բարձրացել․ «Փաստինֆո»

10 Օգոստոսի, 2026

Հայաստանում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2026 թվականի հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 7.4 տոկոսով։ Միևնույն ժամանակ, հունիսի համեմատ հուլիսին այս խմբի ապրանքների գները նվազել են 3.8 տոկոսով։ Գրում է «Փաստինֆո»-ն՝  տեղեկանալով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Ամենամեծ թանկացումը գրանցվել է մրգի շուկայում՝ 14.6 տոկոս։ Կաթնամթերքի, պանրի և ձվի գներն աճել են 13 տոկոսով, իսկ մսի գները՝ 11.9 տոկոսով։
Միևնույն ժամանակ՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են 2.8 տոկոսով, իսկ յուղերի և ճարպերի գները՝ 3.8 տոկոսով։

Նշենք, որ ոչ բոլոր ապրանքներն են տարեկան կտրվածքով թանկացել։ Ձկան և ծովամթերքի գները նվազել են 3.4 տոկոսով, իսկ բանջարեղենի գների փոփոխությունը կազմել է -0.1 տոկոս։

Զգալիորեն թանկացել է նաև տավարի միսը՝ 23.1 տոկոսով։

Մսի մյուս տեսակների դեպքում տարեկան աճը կազմել է՝ գառան միս՝ 14.7%, խոզի միս՝ 4.3%, թռչնամիս՝ 5.3%, մակարոնեղեն՝ 7.1%։

 

 

Նմանատիպ նյութեր

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: 2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի...

Երկրի ղեկավարի մակարդակով 3 այց Հայաստանից Թուրքիա և 0 այց՝ Թուրքիայից Հայաստան

Երկրի ղեկավարի մակարդակով 3 այց Հայաստանից Թուրքիա և 0 այց՝ Թուրքիայից Հայաստան

Օրերս Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում։ Նոյեմբերի 11-ին նա մեկնել էր Անթալիա՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին։ Սա Փաշինյանի երրորդ այցն էր Թուրքիա՝ պաշտոնավարման...

Սրանք ազդակներ են, որ սարերի հետևից երևում են ընտրությունների «ականջներ». Հակոբ Բադալյան

Սրանք ազդակներ են, որ սարերի հետևից երևում են ընտրությունների «ականջներ». Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը հետաձգվում է, այսինքն դրա մասին օրինագիծը հետաձգվում է երկու ամսով։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ նաեւ կառավարությունը հրաժարվեց թաղման համար հատկացվող նպաստի չեղարկման մտադրությունից։...

Իշխանությունը համարում է, որ ՀՀ-ում ժողովրդավարության հետընթաց չկա. «Հայաստան» խմբակցության նախագիծը մերժվել է

Իշխանությունը համարում է, որ ՀՀ-ում ժողովրդավարության հետընթաց չկա. «Հայաստան» խմբակցության նախագիծը մերժվել է

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ նոյեմբերի 12–ի նիստում մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը։ Նախաձեռնությունը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նա...

«Ի դեպ»․  Ինչի՞ հաշվին է կրկնապատկվել պաշտոնյաների աշխատավարձը

«Ի դեպ»․ Ինչի՞ հաշվին է կրկնապատկվել պաշտոնյաների աշխատավարձը

Ի դեպ, հանրային բացասական արձագանքը հաշվի առնելով՝ կառավարությունը հրաժարվել է 200․000 դրամական թաղման նպաստները դադարեցնելու մտքից։ Բայց դա որոշել է անել թոշակառուների հաշվին․ թոշակների 1000 դրամական բարձրացման խոստումը չեն կատարի, քանի որ այն նախատեսվում էր...