Եղեգիս-Հերմոն ճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում

10 Օգոստոսի, 2026

Այսօր՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում  հորդառատ անձրևի հետևանքով քարաթափում է տեղի ունեցել և ճանապարհը ամբողջությամբ փակվել է։

Հրշեջ-փրկարարները ու պարեկները երթևեկելի գոտուց հեռացրել են քարերը և այն դարձել է երթևեկելի։

Նմանատիպ նյութեր

Արտակարգ դեպք Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Արտակարգ դեպք Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 17։50-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վերֆելի փողոցի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական...

Արսենն ասաց` «Անհոգ էղի՛, նենց կաշխատեմ, որ տղայիս վաղը տեսնելուց մարդիկ մենակ լավ բաներ ասեն». Նարեկ Կարապետյան

Արսենն ասաց` «Անհոգ էղի՛, նենց կաշխատեմ, որ տղայիս վաղը տեսնելուց մարդիկ մենակ լավ բաներ ասեն». Նարեկ Կարապետյան

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է. «Ընտրություններից առաջ, Արսենի հետ հանդիպումներից մեկի ժամանակ, երբ ներկայացնում էի մեր պահանջը մեր թեկնածուից՝ հաղթանակի դեպքում մաքուր ձեռքերով աշխատելու և մի շարք այլ սկզբունքների վերաբերյալ,...

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում է

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում է

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։ Այս մասին հիշեցնում են ՆԳՆ-ից։ «Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․ -թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար...

Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում

Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Ապարան խոշորացված համայնքի Հարթավան բնակավայրում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝...

Հանդիպում երիտասարդների հետ

Հանդիպում երիտասարդների հետ

Նոյեմբերի 17-ին  Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը և Լևոն Զուրաբյանը կհանդիպեն երիտասարդների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան»-ի Երիտասարդական կառույցը։ «Հանդիպմանը կներկայացվեն ազգային համախմբման գաղափարը և քաղաքական ուժերի տեսլականները՝...