Ձեր իշխանությունը թիկունքից դավաճանեց տղաներին. լռե՛ք, մի՛ շահարկեք հերոսների անունը. զոհված զինծառայողի մայրը՝ ՔՊ-ականին

8 Օգոստոսի, 2026

44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանին, գրում է.

«Դիմում եմ Ձեզ Թագուհի Ղազարյան

Ու դուք եք խոսում զգայունությունից ու ապրումներից։ Դուք ասում եք՝ տասը օր լուր չեք ունեցել ձեր հորից։ Դա, անկասկած, ծանր փորձություն է, և ոչ ոք իրավունք չունի այն նսեմացնելու։ Եթե դուք 10 օր եք զգացել ապրել այդ ցավը ապրումները ես ուղիղ 9 ամիս։ Դուք 10 օր եք մտել դիահերձարան ես 9 ամիս։

Փառք Աստծո դուք ձեր հորը ողջ եք, գտել բայց ես իմ մինուճարի անարգված, քայքայված մասունքները։ Ուստի լռեք, լռեք, բավ է խոսեք պատերազմից ու ցավից ու ապրումներից։

Լռեք, խնդրում եմ։ Կան մայրեր, որոնք արդեն վեց տարի է՝ փնտրում են իրենց 18–20 տարեկան որդիներին։ Տղաներ, որոնք դեռ չէին հասցրել ապրել, ընտանիք կազմել, կյանք մտնել։ Նրանք կանգնեցին հայրենիքի պաշտպանության համար, կռվեցին, զոհվեցին, անհետ կորան ու վիրավորվեցին՝ հանուն Արցախի։

Իսկ հետո հենց ձեր իշխանությունը հրաժարվեց Արցախից, ճանաչեց այն Ադրբեջանի մաս ամիսներ անց նույն իշխանության ներկայացուցիչները սկսեցին հարց տալ. «Իսկ ե՞րբ է Արցախը եղել Հայաստանի մասը»։ «Ինչի՞ Արցախ Հայաստանի մաս է եղել»։

Եթե Արցախը մերը չէր, ապա ասեք՝ ձեր հայրն ու եղբայրը ի՞նչ էին անում պատերազմի ժամանակ Արցախում։ Ինչի՞ համար էին կռվում։ Ո՞ւմ դեմ էին կռվում։ Ինչո՞ւ էին իրենց կյանքը վտանգում։ Չէ՞ որ պատերազմից առաջ ամբողջ ուժով հայտարարում էիք. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Հետո ի՞նչ փոխվեց։ Ի՞նչ փոխվեց այդ տղաների թափած արյան, նրանց զոհողության ու հազարավոր ընտանիքների կորստի նկատմամբ։

Պատերազմից հետո լսեցինք հայտարարություններ, թե նույն արդյունքին կարելի էր հասնել առանց այսքան զոհերի։ Այդ խոսքերը հազարավոր ծնողների համար դարձան երկրորդ ողբերգությունը։

Այսօր էլ շատ ընտանիքներ ցավով են տեսնում, թե ինչպես են հերոսների նկարները հեռացվում, հիշատակի անկյունները վերացվում, իսկ Արցախի հետ կապված հիշողությունները ջնջվում։ Դա նորից ու նորից բացում է նրանց չսպիացած վերքերը։

Ուստի, նախքան մարդկանց զգայունության մասին խոսելը, հիշեք այն ծնողներին, ովքեր արդեն վեց տարի ամեն օր ապրում են իրենց զավակների կորստի կամ սպասման ցավով։

Չէ՞ որ պատերազմից առաջ ամբողջ ուժով հայտարարում էիք. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Հետո ի՞նչ փոխվեց։

ՓԱՓԿԱՍՈՒՆ ՏԻԿՆԱՅՔ ԼՌԵՔ ԷԼԻ։ ԴՈՒՔ ՁԵԶԱՆԻՑ ԽՈՍԵՔ, ԴՈՒՔ ԻՆՉ ԱՐԵՑԻՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ։ ՁԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ ԴՐԵՑ ՈՒ ՄԱՏՈԻՑԵՑ ԱՐՑԱԽԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ։ՁԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԻԿՈՒՆՔԻՑ ԴԱՎԱՃԱՆԵՑ ՏՂԱՆԵՐԻՆ։

Ուստի, լռե՛ք։ Մի՛ շահարկեք հերոսների անունը և նրանց հիշատակը։ Թողե՛ք հանգիստ մեր տղաներին։ Նրանք իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար, իսկ նրանց հիշատակը պետք է հարգվի, ոչ թե օգտագործվի քաղաքական խոսքերում»։

Ավելի ուշ նա գրել է.

«Ամբողջ օրը գլխիցս դուրս չի գալիս Աժ ում այդ փափկասուն տիկնոջ սրտաճմլիկ լացը… 10 օր հորը դիահերձարաններում փնտրել, ամեն օր ապրելով ամենասարսափելի սպասումը, իսկ հետո նրան ողջ գտնելը՝ իսկապես ահավոր ցավ է։ Եվ ոչ ոք իրավունք չունի այդ ցավը փոքրացնելու։

Բայց մի բան էլ հիշեք, տիկին։ Կան մայրեր, որոնք 10 օր չեն փնտրել իրենց որդիներին… Նրանք ամիսներ են փնտրել։ Տարիներ են սպասել։

Եվ նրանց նույնիսկ հնարավորություն չի տրվել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը։ Նրանց որդիներին բերել են փակ դագաղներով՝ եռագույնդրոշ փաթաթված։ Ու մայրերը նույնիսկ չգիտեին՝ վերջին անգամ ում են հողին հանձնում։

Իսկ այսօր՝ վեց տարի անց, դեռ կան ծնողներ, որոնք սպասում են իրենց որդիների վերադարձին։ Վեց տարի։ Ոչ թե վեց ժամ, ոչ թե վեց րոպե։

ՎԵՑ ՏԱՐԻ։ Վեց տարի է՝ մայրերի սրտում նույն հարցն է՝ «Ո՞ւր է իմ տղան»։ Ու դուք ուզում եք խոսել ցավի՞ մասին։

Խոսեք, բայց նախ հիշեք այն մայրերին, որոնց ցավը ոչ ոք չկարողացավ ավարտել։ Այն մայրերին, որոնք իրենց որդիների սառը ճակատը համբուրելու անգամ իրավունք չունեցան։

Մարդկանց վիշտը մրցակցության մեջ մի՛ դրեք։ Ու առավել ևս՝ մի՛ օգտագործեք մեր տղաների անունները ձեր խոսքերի համար։

Հարգեք զոհվածների հիշատակը։ Հարգեք անհայտ կորածների ծնողների սպասումը։ Հարգեք այն մայրերին, որոնց սրտում վեց տարի անց էլ վերքը բաց է։  Տղաներին հանգիստ թողեք։ Նրանց հիշատակը շահարկելու փոխարեն՝ գոնե մի անգամ լռեք»։

Նմանատիպ նյութեր

Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան

Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին ալիքը, որ ուներ տարիների երկարատև ավանդույթներ, անցել էր երկար տարիների ճանապարհ, ուղեկցել ինչպես խորհրդային, այնպես էլ նորանկախ պետականության ամբողջ շրջանը, երեկ ցույց տվեց, որ դարձել է հակամարդկային...

Պատերազմը 44 օր չտևեց․ այն շարունակվել է տարբեր փուլերով․ Արթուր Խաչատրյան

Պատերազմը 44 օր չտևեց․ այն շարունակվել է տարբեր փուլերով․ Արթուր Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ Պատերազմը 44 օր չտևեց․․․ Թե՛ Հայաստանի տարածքի մի հատվածի օպուպացիան, թե՛ 23 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ ու Արցախի էթնիկ զտումը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի տարբեր...

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ Նրա խոսքով՝ նա նախատեսում է գլխավորել առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրություններում հաղթելու դեպքում Վուչիչը մտադիր է ստանձնել վարչապետի...

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Սեպտեմբերի 28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ...

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը»,-...