Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 6-ի նիստում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններին, ըստ որի՝
Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարարության անվանման մեջ «սոցիալական հարցերի» բառերը կփոխարինվեն «բարեկեցություն» բառով։
Արտաքին գործերի նախարարությունը կվերափոխվի «Արտաքին գործերի և միջազգային առևտրի» նախարարության։
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը» կդառնա «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն»:




