Մեղրին կարևոր է` չի կարելի «պռավալ տալ». «Հրապարակ»

6 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Մեղրիում, որտեղ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված: Բանն այն է, որ, ԹՐԻՓՓ-ով պայմանավորված, Մեղրիի ընտրությունները ռազմավարական նշանակություն են ստացել, եւ Նիկոլ Փաշինյանն այն անձամբ իր վերահսկողության տակ է վերցրել: Ասել է, որ կենաց-մահու կռիվ պիտի տանք, որ համայնքապետը լինի իշխանության մարդը: ԹՐԻՓՓ-ի հետ կապված հողահատկացման եւ այլ հարցերը, դիցուք, եթե մի պրոռուսական անձ դառնա համայնքապետ, կարող են «պռավալ գնալ»: Թիվ մեկ խնդիրը բնակչության կողմից ընդունելի մարդ գտնելն է, որ ընտրությունների արդյունքներն անակնկալ չլինեն իրենց համար:

Արդեն քասթինգ է հայտարարվել թեկնածուի ընտրության համար, քանի որ տեղի ակտիվ ՔՊ-ականները Փաշինյանին ասել են, որ գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը` Սամվել Բաբայանի երբեմնի կուսակիցը, որը ճամբար է փոխել, չի ձգում, չի վայելում լայն զանգվածների համակրանքը: Բացի այդ, նախկին համայնքապետը բազում հայցեր է ներկայացրել Անդրեասյանի չարաշահումների վերաբերյալ: Իսկ նախկին համայնքապետ, ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բագրատ Զաքարյանի եւ Խաչատուր Անդրեասյանի հարաբերությունները տեւական ժամանակ է՝ կոնֆլիկտային են։ Թեեւ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ որեւէ քաղաքական ուժ չէր ստացել ավագանու մեծամասնությունը, նրանք համագործակցության հուշագիր էին ստորագրել՝ համայնքը հաջորդաբար երկուսուկես տարի համատեղ ղեկավարելու պայմանավորվածությամբ, այսօր արդեն միմյանց հասցեին սուր մեղադրանքներ են հնչեցնում։

Բագրատ Զաքարյանը հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ խնդրելով ուսումնասիրել վերջին երկուսուկես տարում համայնքում իրականացված մի շարք ծրագրեր։ Զաքարյանը համայնքի ղեկավարի տեղակալն էր, սակայն Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններից մոտ մեկ շաբաթ անց ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Համայնքի ղեկավարի պաշտոնը նա զբաղեցրել է ուղիղ երկուսուկես տարի, ինչպես հուշագրով համաձայնության էին եկել՝ տեղը զիջելով մյուս թեկնածուին։

Այս հանգամանքները հաշվի առնելով, Նիկոլ Փաշինյանը հորդորել է նոր ուժեղ թեկնածու գտնել:

Ի դեպ, մեզ ասացին, որ այս պահին արդեն համայնքապետի յոթ թեկնածուի անուն է շրջանառվում: «Ուժեղ Հայաստանի» կողմից հնարավոր է առաջադրվի առողջապահության փորձագետ, Մեղրու հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ Ծաղիկ Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր

Դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել եմ նաև Հայաստանի կառավարությանը․ մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել․ Վերոնիկա Զոնաբենդ

Դիվանագիտական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել եմ նաև Հայաստանի կառավարությանը․ մինչ օրս պատասխանատու անձ չի նշանակվել․ Վերոնիկա Զոնաբենդ

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալ. «Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվեն հայ գերիներին այցելելու հնարավորությունն ու պատվիրակության անդամների...

Հայտնաբերվել են խախտումներով վաճառվող «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի խմբաքանակներ. ՍԱՏՄ

Հայտնաբերվել են խախտումներով վաճառվող «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի խմբաքանակներ. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր հաղորդում է ստացել այն մասին, որ իրացման ցանցում, հատկապես՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող՝ առանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի, հայերեն...

30%-ն էլ, 69%-ն էլ, 300%-ն էլ ինձ համար իրատեսական է․ ՀԾԿՀ նախագահը՝ գազի թանկացման մասին

  «Ես չեմ կարող «Գազպրոմի» կամ ՌԴ քաղաքական իշխանության քայլերը գնահատել․ թե իրենց համար որն է իրատեսական՝ չգիտեմ, չեմ կարող դա գնահատել։ Ինձ համար 30%-ն էլ է իրատեսական, 69%-ն էլ է իրատեսական, 300%-ն էլ է իրատեսական, խողովակը փակելն...

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Վատիկանի և քրիստոնեական այլ եկեղեցիների ներկայացուցիչներին

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Վատիկանի և քրիստոնեական այլ եկեղեցիների ներկայացուցիչներին

Նոյեմբերի 5-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն Անթիլիասի իր գրասենյակում հանդիպումներ է ունեցել Վատիկանի ներկայացուցիչ Ֆլավիո Պաչեի արքեպիսկոպոսի, Լյութերական եկեղեցիների խորհրդի ներկայացուցիչ Տիրկ Լեյնջի և Հին կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Քրիստոֆ Շուլերի հետ։...

Oդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Oդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացնում է, որ հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը և դրան հաջորդող օրերին...