Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս․ Բայրամով

4 Օգոստոսի, 2026

Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում։ Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Բաքվում Շվեյցարիայի Համադաշնության ֆեդերալ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Բայրամովը նշել է, որ ներկայումս երկու երկրների միջև ձևավորվել են փաստացի խաղաղության պայմաններ և քայլեր են ձեռնարկվում վստահության ամրապնդման ուղղությամբ։

«Այսօր մենք կարող ենք վստահորեն հայտարարել, որ երկկողմ ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում։ Ձեռք բերված արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են դա»,- ասել է նա։

Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ կարևոր է այսուհետ ևս խաղաղության օրակարգն առաջ մղել հենց ուղիղ երկխոսության ճանապարհով։

Նմանատիպ նյութեր

Ես կեղտ եմ համարում այն մարդկանց, ովքեր սուտ են խոսում, զրպարտում են․ Լևոն Քոչարյան

  «Այն ոստիկանը, ով քաղաքացուն՝ բացարձակապես ոչինչ չանելու, նույնիսկ հետը առանց մի բառ խոսելու, կսկսի հարվածել, իմ համար դադարում է կրել այն պատիվը, որը պիտի ունենա ոստիկանի համազգեստ կրողը։ Ինքը կեղտ է իմ համար։ Ավելին ասեմ, ու խոսքը...

Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով․ Հաջիև

Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր տրանսպորտային հնարավորություններ կստեղծի Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն գրեթե ավարտել է տրանսպորտային...

Մտահոգություններ ունեմ, այդ պատճառով վերադարձել եմ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան 

  Ընդդիմության կողմից առաջադրվող նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, այնուհետև փոխնախագահների այդ կառուցակարգերի իրացումը ոչ թե դասական իմաստով քաղաքական քննարկում, բանավեճ և այլն է ենթադրում, այլ այս դեպքում նաև...

Պարզ «բեզատչոտնիկություն» է. Լևոն Քոչարյանը` ՔՊ-ին

  «Քիչ առաջ իմ ելույթից հետո, որպես չգիտեմ՝ հակափաստարկ, թե ինչ-որ մի վատ բան, որը եղել է նախկինում, փորձում էին համեմատել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը։ Ես հիմա ուզում եմ ներկայացնել մի հետազոտության...

Հասկանում եմ՝ բոլորդ զզվել եք այս իշխանությունից, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով․ Սամվել Կարապետյան 

Երբ կգա օրը, ես ասել եմ՝ մենք կասենք մեր լուրջ խոսքը: Ես հասկանում եմ, որ բոլորդ հոգնել եք, զզվել եք այս իշխանությունից, ուզում եք մեկ օր շուտ ճանապարհել իրենց, մենք էլ ենք արդեն հոգնել ու զզվել, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական...