Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

3 Օգոստոսի, 2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Վեդի քաղաքում 3 անձանց կողմից 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հաստատվել է, որ Վեդի քաղաքի 64-ամյա բնակիչ, տաքսու վարորդ Դ.Ա.-ն, աշխատանքի բերումով տեղեկացված լինելով համաքաղաքացու ընտանիքի սոցիալական ծանր պայմաններից բխող խոցելի վիճակի մասին, 2025 թվականի սկզբից մինչև 2026 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, նրա անչափահաս աղջիկներից մեկի անօգնական վիճակն օգտագործելով, համոզելով և սպառնալիքի միջոցով ենթարկել է սեռական շահագործման` նրա հետ պարբերաբար ունենալով սեռական հարաբերություն:

Բացի այդ, մեղադրյալ Դ.Ա.-ն նույն ընտանիքի անչափահաս աղջկա անօգնական վիճակն օգտագործելով, 2026 թվականին նրան դպրոցից տուն տանելու պատրվակով նստեցրել է իր ավտոմեքենան և առևանգելով` տեղափոխել է Վեդիի գերեզմանատան տարածք, որտեղ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Մյուս մեղադրյալ, Վեդի քաղաքի 58-ամյա բնակիչ Ա.Ե.-ն, իր հարևան, մեղադրյալ Դ.Ա.-ից տեղեկանալով նույն ընտանիքի խոցելի վիճակի մասին, 2026 թվականի ապրիլին դպրոցի ճանապարհին սպասել է անչափահաս աղջկան և հանդիպելով նրան, ներկայացել որպես հոր ընկեր ու առաջարկել իր ավտոմեքենայով տանել դպրոց, որից հետո առևանգել է վերջինիս ու տեղափոխել Վեդիի եկեղեցու հարակից տարածք, որտեղ օգտվելով անչափահասի անօգնական վիճակից՝ նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

Բացի այդ, Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ Վ.Ե.-ն նույն ընտանիքի համար բարեգործություն կատարելու պատրվակով, մտերմություն է հաստատել անչափահասներից մեկի հետ, իսկ 2026 թվականի փետրվարին հերթական անգամ ընտանիքին այցելելու ժամանակ՝ նրա համար գնումներ կատարելու առիթն օգտագործելով, առանձնացել է նրա հետ, որի ընթացքում օգտվելով վերջինիս անօգնական վիճակից՝ նրա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Դ.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասով 1-ին կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը), 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), Ա.Ե.-ի նկատմամբ՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը), 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելու փորձը), 198-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), իսկ Վ.Ե.-ի նկատմամբ՝ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը․ «Ուժեղ Հայաստան»

Ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ուղերձ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում ենք Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը՝ հանուն...

Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով 99,85% ձայն

Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով 99,85% ձայն

Չեչնիայի գործող ղեկավար Ռամզան Կադիրովը («Եդինայա Ռոսիա») արձանագրությունների 100%-ի մշակումից հետո հաղթում է հանրապետության ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85%-ը։ Այս մասին հայտնի է դառնում ԴԴ ԿԸՀ տվյալներից։ Հայտնում է interfax.ru-ն։ Կադիրովը...

Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ

Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ

Այս նշանակալից իրադարձությունը խորհրդանշում է հայերի՝ ազգային ու ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման ձգտումը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության...

Թե ինչպիսին կլինի հաջորդ 35 տարին, մեծապես կախված է մեզնից․ Գագիկ Ծառուկյան

Թե ինչպիսին կլինի հաջորդ 35 տարին, մեծապես կախված է մեզնից․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնրոդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ։ «35 տարի շարունակ մեր պետությունը, մեր ժողովուրդը անցան բազմաթիվ փորձությունների, մեծ հաղթանակների, պարտությունների, տնտեսական փլուզման, վերականգնման, անարդարությունների,...

Այսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև․ ՀՅԴ

Այսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև․ ՀՅԴ

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ․ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ու անկախ ապրելու իր կամքը՝ հիմք ունենալով մեր նորօրյա պետականության ծննդյան...