«Ընդդիմություն և իշխանություն առճակատման իրական պատճառը ոչ թե ժողովրդի քվեարկության հետ չհաշտվելն է, այլ Արցախի էթնիկ զտման և Հայաստանի օկուպացված տարածքները։ Դրան ավելի մանրամասն իմ ելույթի ժամանակ կանդրադառնամ։ Մինչ այդ հարցս հետևյալն է՝ շատ պարզ և հստակ. իբրև Ազգային ժողովի նախագահի թեկնածու՝ կարո՞ղ եք հայտարարել և երաշխավորել, որ ձեր իշխանության տարիներին որևէ պարագայում, որևէ պատրվակով և որևէ դեպքում Տիգրանաշենը չեք հանձնելու», — այս հարցն է ուղղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




