Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ Սրբազան

1 Օգոստոսի, 2026

«Յուրաքանչյուր իրավակարգ, եթե իսկապես ցանկանում է արժանի և արդար լինել, պետք է մշտապես հիշի, որ իր օրինականությունն ու հեղինակությունը չեն բխում միայն օրենքի ձևական ու ընթացակարգային ուժից, այլ այն ճշմարտությունից, որի նկատմամբ օրենքը պատասխանատու է։ Այնտեղ, որտեղ իրավունքը կտրվում է բարոյական բանականությունից` դադարում է լինել արդարության արտահայտություն և վտանգում է վերածվել ուժի օրինականացված ձևի»,-գրում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։

Նա ընդգծում է՝ այս պատճառով Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործի հարուցումը չի կարող գնահատվել զուտ իրավական ու ֆորմալ տեսանկյունից։ Անկախ գործի փաստական հանգամանքներից՝ այն դառնում է փորձություն իրավունքի հասկացության համար։ Այստեղ վճռորոշ հարցը ոչ թե այն է, թե արդյոք որևէ անձ վեր է օրենքից. քրիստոնեական ավանդույթը միշտ հուշել է, որ յուրաքանչյուր մարդ պատասխանատու է արդարության առաջ։ Ավելի հիմնարար հարցն այն է, թե արդյոք իրավունքը մնում է ճշմարտության ծառայության մեջ, թե սկսում է արտահայտել պատմական հանգամանքների կամ քաղաքական կամքի գերակայությունը։

«Պետությունն ու Եկեղեցին տարբեր բնույթի իրականություններ են։ Պետության առաքելությունն է պահպանել հասարակական արդարությունը, իսկ Եկեղեցուն վստահված է հիշեցնել այն բարոյական ճշմարտության մասին, առանց որի նույնիսկ ամենակատարյալ իրավական համակարգը կորցնում է իր ներքին չափանիշը։ Երբ այս տարբերությունը մոռացվում է, պետությունը հակված է բացարձակացնելու սեփական իրավասությունը, իսկ հասարակությունը՝ իրավունքը շփոթելու իշխանության հետ։

Եթե քննությունը կատարվում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով, անաչառությամբ և ճշմարտության նկատմամբ հավատարմությամբ, ապա այն կարող է ծառայել արդարությանը։ Սակայն եթե իրավական գործընթացն ստանում է այնպիսի բնույթ, որ կասկածի տակ է դրվում Եկեղեցու ազատությունն ու անկախությունը, ապա վտանգվում է այն վստահությունը, որի վրա հանգչում է իրավակարգը։ Իրավունքը չի կարող երկար գոյատևել այնտեղ, որտեղ այն այլևս չի ճանաչվում որպես արդարության արտահայտություն։

Եկեղեցու արժանապատվությունը չի բխում իշխանությունից և չի պահպանվում արտոնություններով։ Այն ծնվում է ճշմարտությանը հավատարմությունից, նույնիսկ երբ այդ հավատարմությունը պահանջում է կրել քննություն կամ անարդարության վտանգ։ Նույն կերպ պետության իրական կշիռն ու վեհությունը երևում է ոչ թե իր ուժի, այլ ինքնասահմանափակման կարողության մեջ, երբ այն ճանաչում է, որ մարդու խիղճը, հավատքը և Աստծու նկատմամբ պատասխանատվությունը չեն ստեղծվում քաղաքական իշխանության կողմից և չեն կարող ամբողջությամբ ենթարկվել նրան։

Որտեղ օրենքը և ճշմարտությունը բաժանվում են, տուժում են երկուսն էլ։ Իսկ որտեղ որ իրավունքը բաց է մնում բարոյական բանականության և մարդու մասին ճշմարտության առաջ, պետությունն ու Եկեղեցին, պահպանելով իրենց տարբեր առաքելությունները, կարող են համատեղ ծառայել այն արժանապատվությանը, որը քրիստոնեական ըմբռնմամբ արմատավորված է մարդու՝ Աստծու պատկեր և նմանություն լինելու մեջ»,-գրում է  բարձրաստիճան հոգևորականը։

Նմանատիպ նյութեր

Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներ

Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներ

Առնվազն մեկ մարդ է զոհվել, վեցը՝ տուժել Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իշխանություններին: Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր Կալիֆոռնիա նահանգի ամերիկյան Ֆեյրֆիլդ քաղաքի առևտրի կենտրոնում...

Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի

Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի

Հոկտեմբերի 28-ին առանձնապես խոշոր չափերով գողության դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այդ օրը՝ ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում՝ hոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում...

Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել

Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել

Հոկտեմբերի 30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետությունում, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան...

«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով

«Մեծ քսանյակի» երկրների նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով

«Մեծ քսանյակի» (G20) երկրների արտաքին գործերի նախարարները հրաժարվել են ուրբաթ օրը Ատլանտայում կայանալիք հանդիպումից առաջ ավանդական համատեղ լուսանկարից այն բանից հետո, երբ եվրոպացի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել Ռուսաստանի ներկայությանը, հայտնում է Reuters...