IMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպք

31 Հուլիսի, 2026

Yerkir.am-ը գրում է․

2027 թ․ հունվարի մեկից կառավարությունը ներդնում է հեռախոսների IMEI կոդերի պարտադիր պետական գրանցման և վերահսկողության միասնական համակարգ:

Նոր կարգավորմամբ սահմանվում է`

  1. Բջջային հեռախոսների պարտադիր IMEI գրանցում օրինական ներմուծման պահից,
  2. ներդրվում է քաղաքացիների կողմից սեփական նոր հեռախոսի կոդն առցանց գրանցելու հնարավորություն։
  3. Բջջային կապի ծառայությունների մատուցման համար հեռախոսի IMEI համապատասխանությունը դառնում է պարտադիր։
  4. Հեռախոսների ներմուծման և վաճառքի բիզնես գործունեությունն այսուհետ թույլատրվելու է միայն լիազոր մարմնին նախապես ծանուցելուց հետո։
  5. Բջջային կապի օպերատորն ավտոմատ կմերժի ծառայության մատուցումը, եթե IMEI կոդը գրանցված չլինի։

Տվյալ տարում արտադրված յուրաքանչյուր երկրորդ և հաջորդ ներմուծված հեռախոսի դեպքում ֆիզիկական անձը պետք է IMEI կոդի համար վճարի 100,000 դրամ տուրք, նախորդ տարում արտադրված հեռախոսի համար՝ 20,000 դրամ։ Բջջային հեռախոսների ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց համար մինչև 2 տարեկան յուրաքանչյուր հեռախոսի IMEI կոդի գրանցման համար սահմանված է 3000 դրամ տուրք, և տարեկան 250,000 դրամ տուրք։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ IMEI կոդերի գրանցման համակարգի քննարկման հիմքում բջջային հեռախոսների շուկայում առկա ստվերային մեծ շրջանառության դեմ պայքարն է։ Ըստ նրա՝ խոսքը միլիարդավոր դրամների ստվերային շրջանառության մասին է, որի հետևանքով պետությունը զրկվում է եկամուտներից։

«Երկիրը եկամուտներից զրկվում է, թոշակառուն թոշակից է զրկվում, երեխան դպրոցից և մանկապարտեզից է զրկվում, համայնքը՝ ճանապարհից ու լուսավորությունից»,- հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միայն մաքսային վերահսկողության միջոցով խնդիրը լիարժեք լուծել հնարավոր չէ, քանի որ հեռախոսները հաճախ երկիր են բերվում անհատական ճանապարհով։

Yerkir.am-ը Պետական եկամուտների կոմիտեից գրավոր հարցմամբ ճշտել է, թե վերջին մեկ տարվա կտրվածքով բջջային հեռախոսների, այդ թվում՝ խելացի հեռախոսների (սմարթֆոնների) ապօրինի վաճառքի և մաքսանենգության քանի՞ դեպք են գրանցել իրավապահ մարմինները, և այդ գործերով դատարաններում քանի՞ վարույթ է նախաձեռնվել:

ՊԵԿ-ից ստացված գրավոր տեղեկանքի թվերը, սակայն, բոլորովին չեն համապատասխանում Փաշինյանի տագնապեցնող հայտարարություններին։ Այսպես, վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ պետական սահմանով անօրինական տեղափոխված բջջային հեռախոսների վերաբերյալ ՊԵԿ մաքսային մարմինների կողմից արձանագրվել է մաքսային կանոնների խախտման, ուշադրություն, 26 դեպք, որոնց վերաբերյալ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են վարչական վարույթներ։ Ի դեպ, վերոնշյալ 26 դեպքից 3-ի պարագայում էլ վարչական տույժ նշանակելու մասին որոշումները բողոքարկվել են դատական կարգով։

ՊԵԿ-ից չեն մանրամասնում, թե նշված 26 դեպքերով հեռախոսների ապօրինի ներմուծման ի՞նչ խմբաքանակներ են բացահայտվել, քանի որ օրինակ, 2 կամ 3 հեռախոսի ապօրինի ներմուծումը ևս վիճակագրություն է։ Ամեն դեպքում՝ հեռախոսների ապօրինի տեղափոխման ընդամենը 26 դեպքը, որն արձանագրվել է մեկ տարվա ընթացքում, որևէ աղերս չունի Փաշինյանի նշած միլիարդավոր դրամների մաքսանենգության հետ։ Բացառվում է, որ այդ 26 դեպքով պետությանը տված վնասն այնքան լինի, որ թոշակառուն զրկվի թոշակից, երեխան՝ դպրոցից և մանկապարտեզից, համայնքը՝ ճանապարհից ու լուսավորությունից։

Վերոնշյալը հիմք է տալիս եզրակացնելու, որ Փաշինյանի իշխանության այս նոր «բարեփոխումը» կամ շատ քիչ աղերս ունի Փաշինյանի տնտեսական հիմնավորումների հետ, կամ ընդհանրապես չունի։ Իսկ թե որտեղ է թաղված շան գլուխը՝ արդեն ահազանգել են բազմաթիվ փորձագետներ և ոլորտի մասնագետներ։ Ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում՝ «Ձեզ լուրջ պահեք, կարող ա պատահի մեզ հետևում են»:

Նմանատիպ նյութեր

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատեց նախագիծը

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատեց նախագիծը

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին` ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք.  ԱԺ-ն հաստատեց նախագիծը: Նախագծով նախատեսվում է շարունակել համայնքների խոշորացման գործընթացը շրջանային մոդելով՝ միավորելով Արարատի մարզի Արարատ ու Վեդի, ինչպես նաև Լոռու մարզի...

Նախիջևանից դեպի Հայաստանի սահման ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է. Բայրամով

Նախիջևանից դեպի Հայաստանի սահման ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է. Բայրամով

Այս մասին, ըստ ադրբեջանական «AZƏRTAC» գործակալության, Հաքան Φիդանի հետ համատեղ մամուլի կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանի հիմնական մասից դեպի Հայաստանի ուղղությամբ ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է։...

Մարզաբնակ քաղաքացիները ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի. Գառնիկ Դանիելյան

Մարզաբնակ քաղաքացիները ստիպված են լինելու տրանսպորտի համար վճարել կրկնակի. Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Քաղաքային իշխանությունները Երևանի փողոցների ծանրաբեռնվածության հարցը որոշել են «լուծել»՝ կրկին մեր քաղաքացիներին անհարմարություն և լրացուցիչ ծախսեր պատճառելու հաշվին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս հայտարարեց, որ...

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Սեպտեմբերի 15-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...

Ադրբեջան-Թուրքիա եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացում. Ֆիդանը Բաքու է այցելել

Ադրբեջան-Թուրքիա եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացում. Ֆիդանը Բաքու է այցելել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 15-ին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։ Ինչպես հայտնում են  ադրբեջանական ԶԼՄ-ները, զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջան-Թուրքիա եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաջող...