Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը. Արթուր Խաչատրյան

30 Հուլիսի, 2026

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է.

«Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը

Երկու օր առաջ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Դուբլինում կայացած ճեպազրույցի ժամանակ բացառեց Իսրայելի դեմ պատժամիջոցների կիրառումը, դա հիմնավորելով Գերմանիայի «նացիստական անցյալով»: «Ես եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարների շրջանում մշտապես մեր այն դիրքորոշումն եմ պաշտպանում, որ Գերմանիան հատուկ պատասխանատվություն է կրիում Իսրայել պետության նկատմամբ։ Եվ այդ պատճառով մենք չենք կարող և չենք միանա Իսրայելի դեմ պատժամիջոցների ռեժիմներին ընդհանրապես։ Եվ, անշուշտ, այս մոտեցումն առայժմ կպահպանվի»,- հավելել էր Մերցը՝ նշելով, որ Գերմանիայում մեծ մտահոգությամբ են հետևում Արևմտյան Ափին տեղի ունեցող զարգացումներին։

Գերմանիայի այս քաղաքականությունը նոր չէ, և Ֆրիդրիխ Մերցը ոչ առաջին և ոչ էլ վերջին կանցլերն է, ով պաշտպանելու է հրեական պետությանը։ Ինչու՞։ Որովհետև Գերմանիան, որպես հոլոքոստ իրականացրած պետություն ստանձնել է հրեաների պաշտպանության պարտավորությունը։

Սա այն է, ինչի մասին մենք տարիներ ի վեր կրկնում ենք։ Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դատարապտումը ոչ միայն պատմական արդարության վերականգման և չարիքը դատապարտելու բարոյական պարտավորության դրսևորում է, որքան պրակտիկ, կարևորագույն հարցի՝ անվտանգության ապահովման իրականացում։ Եթե աշխարհը և հատկապես հենց Թուրքիան ճանաչեն ցեղասպանությունը, ապա Թուրքիան, որպես ցեղասպան պետություն, պարտավորված է լինելու ստանձնել ցեղասպանված ժողովրդի անվտանգության ապահովումը։ Այսինքն՝ ցեղասպանության ճանաչումը ոչ թե պատմական հարց է, այլ անվտանգային քաղաքականության հիմնասյուն։ Թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ։ Իսկ միգուցեև շատ լավ էլ հասկանում է, ուղղակի իր քաղաքական առաջնահերթությունները Հայաստանի անվտանգության հետ որևէ աղերս չունեն․․․»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի կառավարությունը կսկսի փող աշխատել անձնագրերի «վաճառքից» 

  «Բնականաբար, մեր անձնագրերում կան համարներ։ Գիտեք, որ մեր իրականության մեջ թվերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա։ Օրինակ՝ կա անձնագիր, որի համարն է 0000։ Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ է ստանալու այդ անձնագիրը։ Մենք որոշում ենք...

Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ․  հայտարարություն

Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ․ հայտարարություն

«Ուժեղ Հայաստան»  կուսակցությունը հայտարարություն է տարածել այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ․ «Երբ իշխանությունը պատասխան չունի ընդդիմության բարձրացրած կարևորագույն հարցերին, դիմում է սադրանքների։ Այսօր էլ ՔՊ-ականները չկարողացան բովանդակային պատասխան...

ՀՀ-ում հաստատվել է հունվարի 1-ից պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը

ՀՀ-ում հաստատվել է հունվարի 1-ից պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը

Հայաստանում հաստատվել է պիտակավորման փորձնական ծրագրի շրջանակում պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։ Մասնավորապես, պիտակավորման նշված ծրագիրը վերաբերում է հրուշակեղենին, կիսաֆաբրիկատներին և...

ՔՊ-ականները աչքերը փակած՝ իրար էին խփում․ Մեսրոպ Մանուկյան 

  «Ակնհայտ է, չէ՞, որ ընդդիմությունն իր համար ստեղծել է այն իրավիճակը, որ այսօր խոսում է արտահերթ ընտրությունների մասին։ Այսինքն՝ ընդդիմությունը հասել է նրան, որ այսօր արդեն ճգնաժամ կա, ճգնաժամ՝ իրենց ներսում։ Իրենք են ասում՝ խնդրում...

Վահագն Ալեքսանյանն իրեն դրել էր Տարզանի տեղը․ Վաղինակ Վարդանով

  «Ուզում եմ ուշադրություն սևեռել նրա վրա, որ անվտանգության աշխատակիցներին մաքսիմալ ուշ է ներս կանչել Ռուբինյանը։ Ուզում եմ ուշադրությունը սևեռել նաև Վահագն Ալեքսանյանի պահվածքի վրա, ով իրեն դրել էր, չգիտեմ, Տարզանի տեղ՝ աթոռը...