Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ

29 Հուլիսի, 2026

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպում անցկացնել Վլադիմիր Զելենսկու հետ այն ժամանակ, երբ նրանք երկուսն էլ այս շաբաթ գտնվում էին Վաշինգտոնում։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Haaretz թերթին։

Թերթի զրուցակիցը հայտնել է, որ Զելենսկու գրասենյակը նախապես կապ է հաստատել Նեթանյահուի գրասենյակի հետ՝ հանդիպման շուրջ պայմանավորվելու համար, ինչին իսրայելական կողմն այդպես էլ չի պատասխանել։

Մեկ այլ՝ ուկրաինական աղբյուր Haaretz-ի հետ զրույցում պնդել է, թե իբր սկզբում հանդիպումն առաջարկվել էր Նեթանյահուի գրասենյակի կողմից, սակայն այն բանից հետո, երբ Զելենսկու գրասենյակը համաձայնել է, իսրայելական կողմից որևէ հետագա պատասխան չի եղել մինչև հուլիսի 28-ը, երբ իսրայելական պաշտոնյաները հայտարարել են, որ Իսրայելի վարչապետը ժամանակի սրության պատճառով չի կարողանա հանդիպում անցկացնել Զելենսկու հետ։

Նմանատիպ նյութեր

«Այ ֆեյք», «արան ոտիցդ գլուխ դու ես»․ Ո՞վ հրահրեց ԱԺ ծեծկռտուքը

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում իրավիճակը կտրուկ լարվեց։ Իշխող խմբակցության պատգամավորը ելույթը կառուցել էր վիրավորանքների ու ընդդիմադիրներին ուղղված սուր արտահայտությունների...

Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ որոշում

Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ որոշում

Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերը կերկարաձգվեն մինչև 2027 թվականը։ Մասնավորապես, ամսական 30 հազար դրամ աջակցությունը նախատեսվում է շարունակել մինչև 2027 թվականի հուլիսը, իսկ նույն տարվա ապրիլից դրա չափը կնվազեցվի՝ դառնալով 15 հազար դրամ։...

Մարդը չի գիտակցում, որ իր ֆեյքերի ֆաբրիկայից տեղափոխվել է ԱԺ․ Աննա Գրիգորյան

  «Կոնկրետ էս իրավիճակը ուղիղ կապված է, կրկնում եմ, հիմնական ֆեյքի հետ։ Մարդը դեռևս չի գիտակցում, որ իր ֆեյքերի ֆաբրիկայից տեղափոխվել է Ազգային ժողով, և իրեն շարունակում է պահել ինչպես ֆեյք աշխատացնող։ Ինքը ֆեյքի կերպարով, չգիտեմ ինչ...

Ռուբինյանն է կրում ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը. Ղահրամանյան

Ռուբինյանն է կրում ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը. Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ԱԺ դահլիճից տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է․  «Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը, նա միտումնավոր չհրավիրեց անվտանգությանը, մինչդեռ, եթե ամբիոնին լիներ որևէ ընդդիմադիր,...

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Կոտայքի մարզպետ

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։ Ավելի վաղ նա վայր էր դրել Հայաստանի Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը։ Մինչ պատգամավոր...