ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Մարիա Զախարովայի հայտարարությանը

29 Հուլիսի, 2026

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը․

«Հանուն ճշմարտության և իրավունքի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չէր կարող ներգրավվել Ղարաբաղի շուրջ հակամարտությանը, քանի որ Հայաստանը տվյալ տարածքը չէր ճանաչում ո՛չ որպես իր մաս, ո՛չ էլ որպես անկախ պետություն։ Նրա խոսքով՝ Երևանը փորձել է գործարկել կազմակերպության մեխանիզմները, սակայն դրա համար իրավական հիմքեր չեն եղել։ Զախարովան ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել։

Անհրաժեշտ է արձանագրել որ, 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին։ Ճիշտ չէ նաև այն բացարձակ պնդումը, թե «Հայաստանը տվյալ տարածքը չէր ճանաչում […] որպես անկախ պետություն», ինչպես սխալ էին ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները երբ կատարում էին նույնիմաստ հայտարարություններ։ Նույնպես սխալ է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք, de jure ճանաչել է Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն։

Իրականությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը և Ֆրանսիական Հանրապետությունը, երբ գործում էին որպես համանախագահողներ, միշտ դեմ են եղել ԵԱԱՀԿ Մինսկի գործընթացից դուրս Արցախյան հիմնահարցի որևէ կարգավորման։ Նրանք ակտիվ կերպով փորձել են խոչընդոտել թե՛ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, թե՛ հարցի կարգավորումը այլ հարթակներ տեղափոխելու փորձերը։ Տեղին է հիշեցնել, որ միջնորդ կողմերի գլխավոր պարտավորությունն է մշտապես եղել հակամարտության կարգավորման գործընթացում լիովին բացառել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման որևէ դրսևորում:

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես, de jure միակողմանիորեն չի ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն, որպեսզի հնարավորություն տա ԵԱՀԿ Մինսկի գործընթացի բանակցություններին։ Սակայն, Հայաստանի Հանրապետությունը գործնականում Արցախը ընդունում էր որպես de facto կայացած պետություն և նրա հետ պահպանել էր պետական ու միջպետական հարաբերություններին բնորոշ լայն համակարգ՝ ներառյալ դիվանագիտական ներկայացուցչություն, միջպետական վարկեր, միջկառավարական, միջխորհրդարանական և միջգերատեսչական համաձայնագրեր, պաշտոնական պատվիրակությունների փոխանակում և պետական պաշտոնների փոխադարձ ճանաչում։

Սխալ և փաստերի խեղաթյուրում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի արձագանքը Մոսկվայի ներկայացուցչի հայտարարությանը՝ թե իբր «Ղարաբաղյան տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից միշտ ճանաչվել է Ադրբեջանի անբաժանելի մաս»։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների կողմից հատկապես 2007 թվականի նոյեմբերից ներկայացված կարգավորման բոլոր առաջարկները նախատեսել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհային քարտեզ։

Անհրաժեշտ ենք համարում այս ճշտումներն ու հստակեցումները կատարել թե՛ մեր ժողովրդի և թե՛ միջազգային հանրության համար, որովհետև նաև ա՛յս փաստերի վրա է հիմնված այն հանգամանքը, որ արցախցիները հետապնդում են Արդարադատության միջազգային դատարանի կողմից ամրագրված իրենց վերադարձի իրավունքը։ Իսկ ՀՅԴ Հայ դատի համակարգը իր բոլոր հնարավորություններով աջակցում է այդ իրավունքի իրացմանը»։

Նմանատիպ նյութեր

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս ժողովրդի հասցեին սխալ հայտարարություն արած եւ ՌԴ դեսպանության ու Մարիա Զախարովայի արձագանքին արժանացած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հնարավոր է «մատաղ անեն»՝ հայ-ռուսական հարաբերությունները փոքր-ինչ շտկելու հույսով։ Հիշեցնենք․ մի...

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. « Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններն անցան բացառապես լարված, անհավասար և աննախադեպ ճնշումներով ուղեկցվող միջավայրում։ Իշխանության կողմից գործադրվող տոտալ ճնշումների, թիրախային կալանավորումների, վարչական ռեսուրսի անդադար...

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը, մեր տեղեկություններով, վերջին շաբաթներին վատթարացել է: Նա չէր մասնակցում Հոկտեմբերի 27-ի հիշատակի արարողությանը հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելուն, նաեւ չեղարկել է վերջին շրջանի մի շարք...

Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»

Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչների ձերբակալության գործով իրավապահներին դիմած անձինք, քննությունը «ստանալու» ակնկալիքով, գումար են փոխանցել, սակայն քննությունից «կտրվել» են։ «Ժողովուրդ» օրաթերթին Երևանի պետական...

Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար․ «Հրապարակ»

Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ լուրերի, իշխանությունը հող է նախապատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների հաջորդ օրը Փաշինյանը գրառում արեց, թե «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը...