ՌԴ սահմանափակումների ֆոնին․ կաթնամթերքի արտահանումը նվազել է, կախվածությունը ռուսական շուկայից՝ աճել. FIP

28 Հուլիսի, 2026

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորի» հաղորդմամբ՝ հուլիսի 14-ից 21-ը ծառայության մասնագետները ստուգումներ են իրականացրել Հայաստանի՝ կաթնամթերք արտադրող ձեռնարկություններում։ Ռուսական կողմը պնդում է, որ «ընթացիկ հետաքննության շրջանակում պարզվել է, որ վարակված կենդանիների կաթն օգտագործվել է Ռուսաստան մատակարարվող արտադրանքի արտադրության մեջ»։ Այս մասին գրել է FIP-ը:

Միաժամանակ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ թեև ռուսական կողմը դեռ չի տրամադրել ստուգումների պաշտոնական արդյունքները, սակայն ստուգումների ընթացքում «հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ չեն հայտնաբերվել»։

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ արտադրության մեջ օգտագործված հումքը «անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ»։

ՌԴ սահմանափակումների ֆոնին «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին երկու տարիներին Հայաստանի կաթի և կաթնամթերքի արտահանման կառուցվածքը՝ գնահատելու ոլորտի կախվածությունը ռուսական շուկայից և սահմանափակումների հնարավոր ազդեցությունը հայկական արտահանողների վրա։

Կաթի և կաթնամթերքի արտահանման կառուցվածքը՝ ըստ ապրանքախմբերի

Պետական եկամուտնեի կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 3.5 հազար տոննա կաթ և կաթնամթերք, իսկ 2025 թվականին՝ շուրջ 2.4 հազար տոննա, ինչը նշանակում է, որ նախորդ տարի արտահանման ծավալը կրճատվել է մոտ 1․1 հազար տոննայով։

Արտահանման ծավալով ամենամեծ մասնաբաժինը կազմել են պանիրն ու կաթնաշոռը։

Թարմ կաթի և սերուցքի արտահանումը 2024 թվականին կազմել է 2.8 տոննա՝ 18.6 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 4.8 տոննա՝ 35.1 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

Խտացված կաթի և կաթի փոշու արտահանումը 2024 թվականին կազմել է 39.7 տոննա՝ 87.6 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 204 տոննա՝ 886.2 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

Թան, սերուցք, մածուն, կեֆիր ապրանքախմբի արտահանումը 2024 թվականին կազմել է 67.9 տոննա՝ 95.4 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 70.1 տոննա՝ 109.2 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

Կաթնային շիճուկի և կաթի այլ բաղադրիչներից պատրաստված արտադրանքի արտահանումը 2024 թվականին կազմել է մոտ 38․5 տոննա՝ 35.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 0.2կգ։

Կարագի և կաթնային ճարպերի (0405) արտահանումը 2024 թվականին կազմել է 1.6 հազար տոննա՝ 11.4 հազար ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 314.6 տոննա՝ 2.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

Պանրի և կաթնաշոռի արտահանումը 2024 թվականին կազմել է մոտ 1․7 հազար  տոննա՝ 14 մլն ԱՄՆ դոլար արժեքով, իսկ 2025 թվականին՝ 1․8 հազար տոննա՝ 16 մլն ԱՄՆ դոլար արժեքով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր

«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»

«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և «խաղաղության պայմանագրի» շուրջ ընթացող բանակցությունները հերթական անգամ հայտնվել են քաղաքական ու դիվանագիտական տարակուսանքների կենտրոնում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի...

ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»

ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին գրել էինք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրաժեշտ կտա Հայաստանին, 2018-ի ապրիլից պաշտոնավարող դեսպանից ո՛չ Հայաստանի իշխանությունն է գոհ, ո՛չ Ռուսաստանի, համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում աճում են...

«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»

«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանն այսօր թևակոխել է մի փուլ, որտեղ միաժամանակյա ճնշումները տարբեր ճակատներից սպառնում են խաթարել պետականության հիմքերը։ Երկրի տնտեսության գլխին կախված է ռուսական բնական գազի գնի հնարավոր թանկացման վերահաս աղետը, որն անխուսափելիորեն...

2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար. «Ժողովուրդ»

2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու ամիս պետական մի ամբողջ համակարգ ուսումնասիրել է՝ Ծավի խմելու ջրում սնդիկ կա՞, թե՞ ոչ։ Առողջապահության նախարարություն, Առողջապահության տեսչական մարմին, ՀՎԱԿ, Քննչական կոմիտե, մասնագիտական հանձնաժողովներ, լաբորատոր հետազոտություններ՝...

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ, հաղորդում է Axios-ը։ Հրապարակման համաձայն՝ պատրաստվում է մեկշաբաթյա զանգվածային հարվածների արշավ՝ ուղղված միջուկային օբյեկտների, էներգետիկ օբյեկտների և Իսլամական...