Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ

24 Հուլիսի, 2026

Հուլիսի 19-ին Տավուշի մարզում շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել։

Shamshayn.com-ի հաղորդմամբ՝  այդ օրը ժամը 17.50–ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 46-ամյա Աշոտ Հ․ «Nissan» մակնիշի և 39-ամյա Անատոլի Ա․ վարած, «Իջևան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։

Վթարի հետևանքով Անատոլի Ա․–ի ուղևոր, «Իջևան» ԲԿ կենտրոնի բուժքույր, 60–ամյա Աիդա Ս․–ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․Շամշյանի տեղեկություններով, հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Դիլիջանի բաժնին տեղեկացրել են, որ նշված վթարի պատճառով իրենց մոտ են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ, 74–ամյա Գրետա Զ․–ն և 41–ամյա Անուշ Բ․–ն, ովքեր հայտնել են, որ 1 օր առաջ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում ավտովթարի են ենթարկվել։

Նմանատիպ նյութեր

Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով. փաստաբան

Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով. փաստաբան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով, հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։ «Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է...

Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ

Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ

Իրանի զինված ուժերը յուրաքանչյուր զոհված իրանցու դիմաց կսպանի մեկ ամերիկացի զինվորի, հայտարարել են Իրանի զինված ուժերի հրամանատարությունից։ «Այս պահից սկսած մենք դա համարում ենք մարտադաշտում վերջնական և պաշտոնապես հայտարարված օրենք. Իրանի Իսլամական Հանրապետության...

Պուտինը հասկանում է, որ ես զենք չեմ վաճառում Ուկրաինային. Թրամփ

Պուտինը հասկանում է, որ ես զենք չեմ վաճառում Ուկրաինային. Թրամփ

Պուտինը և Սին վստահեցրին ինձ, որ զենք չեն վաճառի Իրանին, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նախագահ Սին Պեկինում մեր վերջին հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ ոչ մի դեպքում զենք չի մատակարարի կամ չի վաճառի Իրանի Իսլամական Հանրապետությանը, և այս հայտարարությունը...

Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան

Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ ամբողջ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» անդամ Նարեկ Կարապետյանը։ «Այնպես չի, որ ժողովրդի համար ինչ-որ բան...